Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-06-ից մինչև 2009-07-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 42. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ

գործել է մինչև 2009-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 42. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ

1. Կարգապահական զանցանքի` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու դեպքերում, եթե դրանք չեն պարունակում քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, օրենքով սահմանված կարգով, ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչև 3 ամիս ժամանակով.

4) կարգապահական կալանք` 1-10 օր ժամկետով.

5) զգուշացնել պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.

7) կոչման իջեցում մեկ աստիճանով.

8) ոստիկանությունից ազատում:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր:

2. Կարգապահական զանցանքի, այդ թվում` ուսումնական պարապմունքներից անհարգելի բացակայության, ինչպես նաև պարբերաբար ուշանալու համար ոստիկանության ուսումնական հաստատությունում առկա ուսուցման սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի առաջին մասի 1-2-րդ և 4-րդ կետերով նախատեսված տույժերից, կարող են կիրառվել նաև հետևյալ տույժերը.

1) արտահերթ վերակարգի հայտարարում.

2) հերթական արձակման իրավունքից զրկում.

3) ազատում ոստիկանության ուսումնական հաստատությունից:

(42-րդ հոդվածը լրաց., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։