Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

07 մայիսի 2026 թ. N 560-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12‑րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևանի քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N41-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Երեխաների և սոցիալական

պաշտպանության վարչություն

1 վարչության պետ 1 697,000 697,000

2 վարչության պետի տեղակալ 1 561,000 561,000

- Երեխաների պաշտպանության

բաժին

3 բաժնի պետ 1 408,000 408,000

4 գլխավոր մասնագետ - սոցիալական աշխատող 1 289,000 289,000

5 գլխավոր մասնագետ - իրավաբան 1 289,000 289,000

6 գլխավոր մասնագետ - հոգեբան 1 289,000 289,000

7 առաջատար մասնագետ - սոցիալական աշխատող 1 282,200 282,200

8 առաջատար մասնագետ 2 282,200 564,400

9 առաջին կարգի մասնագետ 3 272,000 816,000

- Սոցիալական պաշտպանության

բաժին

10 բաժնի պետ 1 408,000 408,000

11 գլխավոր մասնագետ - սոցիալական աշխատող 1 289,000 289,000

12 գլխավոր մասնագետ - իրավաբան 1 289,000 289,000

13 գլխավոր մասնագետ - հոգեբան 1 289,000 289,000

14 առաջատար մասնագետ 2 282,200 564,400

15 առաջատար մասնագետ - սոցիալական աշխատող 1 282,200 282,200

16 առաջին կարգի մասնագետ 3 272,000 816,000

ԸՆԴԱՄԵՆԸ 22.0 7,133,200

»,

2) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «ԱՄԲՈՂՋԸ՝ Երևանի քաղաքապետարան»» տողում «816.0» և «276,240,145» թվերը փոխարինել համապատասխանաբար «821.0» և «277,610,345» թվերով,

3) «ԱՄԲՈՂՋԸ» տողում «2,474.0» և «733,994,745» թվերը փոխարինել համապատասխանաբար «2,479.0» և «735,364,945» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2026 թ. մայիսի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։