ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
07 մայիսի 2026 թ. N 579-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 594-րդ և 597-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Կոֆֆենետ» և «Արարշին գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների առաջարկությունները՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «Կոֆֆենետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից որպես նվիրատվություն ընդունել ք. Երևան, Կենտրոն, Իսահակյան փողոց 7, ինչպես նաև Նալբանդյան փողոց 23/1 հասցեներում գտնվող Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կառուցված և սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող անշարժ գույքերը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. «Արարշին գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից որպես նվիրատվություն ընդունել ք. Երևան, Կենտրոն, Իսահակյան փողոց 3/3, Իսահակյան փողոց 3/4 և Իսահակյան փողոց 3/5 հասցեներում գտնվող Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կառուցված և սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող անշարժ գույքերը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը՝ Ընկերությունների հետ կնքելով սույն որոշումից բխող նվիրատվության պայմանագրերը:
4. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անշարժ գույքերի (այսուհետ՝ Գույք) նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո իրականացնել Գույքերի տնօրինմանն ուղղված ցանկացած գործողություն (այդ թվում՝ քանդել (ապամոնտաժել) դրանք):
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2026 թ. մայիսի 7
Երևան
Հավելված N 1
Երևանի ավագանու
2026 թվականի մայիսի 7-ի
N 579-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԿՈՖՖԵՆԵՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հ/Հ Հասցե Շինության կադաստրային
ծածկագիրը Մակերես Շինության
տեսակը
1. Իսահակյան փողոց 7 01-006-0050-0032-001 19.5քմ Շինություն
2. Նալբանդյան փողոց 23/1 01-006-0127-0086-001 20 քմ Կրպակ
Հավելված N 2
Երևանի ավագանու
2026 թվականի մայիսի 7-ի
N 579-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԱՐԱՐՇԻՆ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Հ/Հ Հասցե Շինության կադաստրային
ծածկագիրը Մակերես Շինության
տեսակը
1. Իսահակյան փողոց 3/3 01-006-0050-0040-007 34.7 քմ Ջրավազան
2. Իսահակյան փողոց 3/3 01-006-0050-0040-004 10.35 քմ Ծածկ
3. Իսահակյան փողոց 3/3 01-006-0050-0040-005 13.8 քմ Ծածկ
4. Իսահակյան փողոց 3/3 01-006-0050-0040-001 12.6 քմ Ծածկ
5. Իսահակյան փողոց 3/3 01-006-0050-0040-006 14.4 քմ Ծածկ
6. Իսահակյան փողոց 3/3 01-006-0050-0040-002 12.6 քմ Ծածկ
7. Իսահակյան փողոց 3/3 01-006-0050-0040-003 13.2 քմ Ծածկ
8. Իսահակյան փողոց 3/4 01-006-0050-0041-001 33 քմ Բար-Տաղավար
9. Իսահակյան փողոց 3/5 01-006-0050-0042-001 12.96 քմ Ծածկ
10. Իսահակյան փողոց 3/5 01-006-0050-0042-002 10.38 քմ Ծածկ