«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10502243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան N 112-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
(հրամանը խմբ. 16.12.08 N 451-Ն)
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1 ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 16.12.08 N 451-Ն)
Հիմք ընդունելով «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը
(նախաբանը փոփ. 13.12.24 N 525-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել.
1) «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված N 1-ի.
2) «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը համաձայն հավելված N 2-ի:
Հավելված N 1
ՀՀ բնապահպանության նախարարի
2002 թ. օգոստոսի 22-ի
N 112-Ն հրամանի
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՁԵՎ N 1-թափոն (տարեկան)
20.......թ. համար
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն «Թափոնների մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1739-Ն որոշմամբ հաստատված կարգի:
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է՝
շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով
Ներկայացնում են՝
վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների (արտադրության և սպառման) տեղադրում իրականացնող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, որոնք նախապես տեղեկացված են այդ մասին:
Հաշվետվության
ներկայացման ժամկետը՝
մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը:
Ով է ներկայացնում _______________________________
(անվանումը)
ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը /_ /__/__/__/__/__/__/__/__/__/_ /
Կազմակերպա-իրավական ձևը___________________ /__/__/__/__/
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը __/__/__/__/__/__/__/__/
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) __/__/__/__/__/__/__/_
Փաստացի գործունեության տեսակը (ները)
հիմնական____________________________ /__/__/__/__/
երկրորդային__________________________ /__/__/__/__/
Գտնվելու
վայրը _____________________________________ /__/__/__/__/
(փոստային դասիչը)
Մարզը __________/__/__/ Համայնքը __________ /__/__/__/__/
Գործունեության իրականացման
վայրը____________________________/__/__/__/__/
(փոստային դասիչը)
Մարզը __________/__/__/ Համայնքը ____________ /__/__/__/__/
Էլեկտրոնային փոստի հասցեն ____________@____________
Պետական ռեգիստրում գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը և նույնականացման ծածկագիրը լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականից
Բաժին 1. Թափոնների առաջացումն ու շարժը, տոննա
Տողի
համարը Թափոնների
ընդհանուր
քանակությունը
տարեսկզբին Ստացվել են
թափոններ այլ
կազմակեր-
պություններից Առաջացել են
թափոններ Տրվել է այլ
կազմակեր-
պությունների Վնասազերծված,
ոչնչացված է
կազմակերպության
կողմից Տեղափոխվել են թափոնա-
կուտակիչներ կազմա-
կերպության միջոցներով Օգտագոծ-ված
(օգտահանված
թափոններ) Թափոնների
ընդհանուր
քանակությունը
տարեվերջին
(1 + 2 + 3 - 4 - 5 - 6 - 7)
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8
101 Ընդամենը
(102+103+104 +105 +106)
102 այդ թվում`
վտանգավորության
I դասի
103 II դասի
104 III դասի
105 IV դասի
106 Ոչ վտանգավոր թափոններ
Բաժին 2. Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ
Տողի
համարը Ընդամենը,
հազար դրամ այդ թվում` վտանգավոր
թափոնների համար
201 Դրամական ծախսումներ, ընդամենը (202+203+204+205+206)
202 այդ թվում թափոնների`
վնասազերծման, ոչնչացման
203 օգտագործման (օգտահանման ) նախապատրաստման դիմաց
204 թափոնակուտակիչներ տեղափոխման ու տեղադրման դիմաց
205 վճարումներ այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց
206 վճարումներ այլ կազմակերպություններից ստացված թափոնների դիմաց
207 Դրամական հասույթներ, ընդամենը (208+209+210)
208 ադյ թվում`
այլ կազմակերպություններից նրանց թափոնների ընդունման դիմաց
209 այլ կազմակերպություններից թափոնները նրանց տրամադրելու դիմաց
210 թափոնների վերամշակումից ստացված արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի իրացումից
211 այդ թվում` ի հաշիվ այլ կազմակերպություններից ստացված
թափոնների վերամշակումից
Բաժին 3. Թափոնների առաջացումը` ըստ տեսակների, խմբերի, ծավալները և շարժը
Տողի
համարը Թափոնների
անվանումը Թափոնների
ծածկագիրը Թափոնների
վտանգա-վորության
դասը Տեխնոլոգիական
պրոցեսը կամ արտադրությունը,
որտեղ առաջացել են թափոնները Թափոնների
ֆիզիկա-քիմիական
բնութագրերը
(ագրեգատային
վիճակը, հիմնական բաղադրիչների
պարունակությունը) Արտադրական հարթակների տեսակը, զբաղեցրած
տարածքը, քառ.մ Առկա թափոնների
քանակությունը
կազմակեր-պությունում
տարեսկզբին Առաջացել են
թափոններ
կազմակեր-
պությունում Ստացվել են
թափոններ այլ
կազմակեր-
պություններից
Ա Բ Գ Դ Ե Զ 1 2 3 4
301
302
303
304
305
306
307
308
309
310
311
312
313
314
315
316
Շարունակություն
Օգտագործված
(օգտահանված) թափոններ Վնասազերծված,
ոչնչացված թափոններ Տրվել է այլ
կազմակերպու-
թյունների Տեղափոխվել են
թափոնակուտակիչներ Թափոնների առկա
քանակությունը
տարեվերջին
ընդամենը այդ թվում` այլ
կազմակերպու-
թյուններից ստացված ընդամենը այդ թվում` այլ
կազմակեր-պություններից
ստացված
5 6 7 8 9 10 11
Կազմող ________________________ Ղեկավար __________________________
Անուն Ազգանուն Անուն Ազգանուն
Հեռ. _____________________ Պաշտոն ____________________
____ _______________ 200....թ. Ստորագրություն ________________
(հավելվածը փոփ. 31.08.17 N 299-Ն, փոփ., լրաց. 13.12.24 N 525-Ն)
Հավելված N 2
ՀՀ բնապահպանության նախարարի
2002 թ. օգոստոսի 22-ի
N 112-Ն հրամանի
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1- ԹԱՓՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Հավելված N 1-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունը լրացվում է հետևյալ հաջորդականությամբ`
1) «Թափոնների առաջացումն ու շարժը» բաժին 1-ը լրացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամաններով հաստատված ցանկերը` հետևյալ ձևով.
ա. սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվանից մնացած թափոնների ընդհանուր քանակություններն ըստ դասերի.
բ. սյունակ 2-ում բերվում է հաշվետու տարում այլ կազմակերպություններից ստացած թափոնների ընդհանուր քանակությունը ըստ դասերի.
գ. սյունակ 3-ում բերվում է անմիջականորեն վիճակագրական տեղեկություններ տրամադրող օբյեկտում առաջացած թափոնների քանակությունը ըստ դասերի.
դ. սյունակ 4-ում բերվում է այլ կազմակերպություններին տրված թափոնների քանակությունն ըստ դասերի.
ե. սյունակ 5-ում բերվում է կազմակերպության կողմից վնասազերծված, ոչնչացված թափոնների (ինչպես իր մոտ առաջացած, այնպես էլ այլ կազմակերպություններից ստացված) քանակությունն ըստ դասերի.
զ. սյունակ 6-ում բերվում է թափոնների այն քանակությունը, որը կազմակերպությունից հաշվետու տարում տեղափոխվել է թափոնակուտակիչներ սեփական միջոցներով իր սեփական, կամ իր կողմից վարձակալված տրանսպորտային միջոցներով.
է. սյունակ 7-ում բերվում է հաշվետու տարում օգտագործված (օգտահանված) թափոնների քանակությունն ըստ դասերի.
ը. սյունակ 8-ում բերվում է կազմակերպությունում առկա թափոնների քանակությունը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:
2) «Ընդհանրացված ֆինանսական ցուցանիշներ» բաժին 2-ը լրացվում է բաժին 1-ի ցուցանիշներին համապատասխան հետևյալ ձևով`
ա. տող (201)-ում բերվում են թափոնների հետ կապված բոլոր դրամական ծախսերը (ներառյալ տրանսպորտային, էներգետիկ, այդ նպատակով աշխատանքի դիմաց վճարումները).
բ. տող (202)-ում բերվում են ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպություններից ընդունված թափոնների վնասազերծման, ոչնչացման համար կատարված ծախսերը.
գ. տող (203)-ում բերվում են ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպություններից ընդունված թափոնների օգտագործման (օգտահանման) նպատակով կատարված ծախսերը.
դ. տող (204)-ում բերվում են հաշվետու կազմակերպության միջոցներով թափոնները թափոնակուտակիչներ տեղափոխման և տեղադրման համար կատարած ծախսերը.
ե. տող (205)-ում բերվում են այլ կազմակերպություններին տրված թափոնների դիմաց կազմակերպության կատարած վճարումները.
զ. տող (206)-ում բերվում են այլ կազմակերպություններից (անկախ թափոնների ընդունման նպատակների) ընդունված թափոնների դիմաց կատարած վճարումները.
է. տող (207)-ում բերվում են կազմակերպության բոլոր հասույթները` կապված թափոնների շարժի, դրանց վերամշակման և օգտագործման հետ (ներառյալ այդ նպատակով կատարված աշխատանքների, էներգետիկ ծախսումների, տրանսպորտային ծառայությունների դիմաց ստացված գումարները).
ը. տող (208)-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից` նրանց թափոնների ընդունման դիմաց.
թ. տող (209)-ում բերվում են այն գումարները, որոնք ստացվել են այլ կազմակերպություններից` իրենց թափոնների տրամադրման դիմաց.
ժ. տող (210)-ում բերվում են թափոնների վերամշակումից ստացված եկամուտները, անկախ թափոնների պատկանելությունից (բերվում են ինչպես կազմակերպության, այնպես էլ այլ կազմակերպություններից ընդունված թափոնների համար).
ժա. տող (211)-ում բերվում են այլ կազմակերպություններից ընդունված թափոնների վերամշակումից ստացված հասույթները:
3) «Թափոնների առաջացումն ըստ տեսակների, խմբերի, ծավալները և շարժը» բաժին 3-ը լրացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամաններով հաստատված ցանկերը` հետևյալ կերպ.
ա. սյունակ Բ-ում բերվում է թափոնների լրիվ անվանումը.
բ. սյունակ Գ-ում լրացվում է համապատասխան թափոնի ծածկագիրը.
գ. սյունակ Դ-ում բերվում է թափոնների վտանգավորության դասը.
դ. սյունակ Ե-ում բերվում է տվյալ թափոնի առաջացման տեխնոլոգիական պրոցեսի կամ արտադրության լրիվ անվանումը.
ե. սյունակ Զ-ում բերվում է տվյալ թափոնի ֆիզիկաքիմիական բնութագիրը` ագրեգատային վիճակը` պինդ (կտորներով, հատիկավոր, փոշենման) կամ հեղուկ (մածուկանման) և հիմնական բաղադրիչների պարունակությունը.
զ. սյունակ 1-ում բերվում է կազմակերպության տարածքում գտնվող թափոնակուտակչի նկարագիրը, զբաղեցրած մակերեսը, իսկ հաջորդ` 2-11 սյունակների ցուցանիշների լրացումը կատարվում է բաժին 1-ի ցուցանիշների սահմանումներին և լրացման կարգին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 13.12.24 N 525-Ն)
(հավելվածը փոփ. 13.12.24 N 525-Ն)