Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2026 թվականի N 647-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երևանում կայանալիք` «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ կոնվենցիա) կողմերի 17-րդ միջազգային համաժողովին (այսուհետ՝ COP17 համաժողով) մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներին, որոնց համար գործում է վիզային ռեժիմ, ազատել Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա (մինչև 21 օր) տրամադրելու համար նախատեսված պետական տուրքի վճարումից։

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը կոնվենցիայի քարտուղարությունից ստացվելուն պես` անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի մասին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված հաշվետվությունը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այդ հաշվետվության մեջ նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված անձանց մուտքի վիզաների համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

14.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։