Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2026 թվականի N 646-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4.1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1761-Ն որոշման հավելվածի 40-րդ և 41-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ծախսային կարիքները՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համար 2026 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում վերաբաշխումների իրականացման առավելագույն սահմանաչափ սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 1138 «Ազգային անվտանգության» ծրագրի գծով հաստատված հատկացումների գումարի մինչև 7,7 տոկոսը:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված վերաբաշխման սահմանաչափի շրջանակում վերաբաշխումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1761-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

14.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։