«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306038
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
28 դեկտեմբերի 2005 թ.
ք. Երևան N 38-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ա (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 201-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» Ձև թիվ 1-Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի ««Հաշվետվություն աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ» Ձև թիվ 1-Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 201-Ն որոշումը:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման ժամկետը`
1. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)
Իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու
ժամանակաշրջանին հաջորդող
ամսվա 10-ը
Ով է ներկայացնում _________________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I
(փոստային դասիչ)
Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
1-Ա
(ամսական)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
28 դեկտեմբերի 2005 թ.
թիվ 38-Ն որոշմամբ
Չլրացնել ò
ՏԳՏԴ I_I_I_I_I_I
Մարզը I_I_I
Համայնքը I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
200_թ.___________ ամսվա դրությամբ
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Ընդամենը հաշվետու
ամսում
Ա Բ 1
Աշխատողների ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների)
միջինը ժամանակաշրջանի համար, մարդ 001
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ 002
Ցուցակային և ոչ ցուցակային կազմի աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, հազ. դրամ 003
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ժամկետանց պարտքը (ներառյալ նախորդ ամսվանից, տարվանից փոխանցված)
հաշվետու ժամանակաշրջանի վերջին, ընդամենը, հազ. դրամ
004
որից՝ միայն հաշվետու ամսում 005
Ղեկավար ________________________ _________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող ________________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
(կամ այլ լիազորված անձ)
________________________ « __ » ___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (Լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ ____________@____________
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Աշխատողների ցուցակային թվաքանակում ներառվում են աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողները` անկախ պայմանագրի ժամկետից (տե'ս «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումների» (այսուհետ` Ցուցումներ) II բաժնի 6. կետը) և չեն ներառվում Ցուցումների II բաժնի 7. կետում նշված աշխատողները:
001 տողը լրացվում է Ցուցումների II բաժնի 10.1. կետին համապատասխան:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակում ներառվում են 001 տողում հաշվառվող աշխատողները, բացառությամբ Ցուցումների II բաժնի 13.1. կետում նշված աշխատողների, և հաշվարկային կարգով` նաև աշխատուժի տրամադրման վերաբերյալ կազմակերպությունների հետ հատուկ պայմանագրերի հիման վրա աշխատանքի ներգրավվածները (զինծառայողները և ազատազրկվածները) և տնաշխատները (տե'ս Ցուցումների II բաժնի 15., 16 կետերը): Աշխատողների ցուցակային թվաքանակում ներառվող ոչ լրիվ աշխատանքային օր (շաբաթ) աշխատողները միջին ցուցակային թվաքանակում ներառվում են հաշվարկային կարգով` ըստ Ցուցումների II բաժնի 14 կետի:
002 տողը լրացվում է Ցուցումների II բաժնի 10.1. կետին համապատասխան:
003 տողը լրացվում է Ցուցումների V բաժնին համապատասխան:
Աշխատավարձի ժամկետանց պարտք է համարվում փաստացի հաշվարկված, բայց ժամանակին չվճարված աշխատավարձի համախառն գումարները` առանց օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ պարտադիր վճարները կատարելու (ներառյալ մինչև հաշվետվության ներկայացման ժամկետը չմարված փոխանցվող պարտքի մնացորդը):
004 տողը լրացվում է Ցուցումների VII բաժնի 42 կետին համապատասխան:
005 տողում աշխատավարձի ժամկետանց պարտքը վերաբերում է միայն վերջին օրացուցային ամսվան (այսինքն, յուրաքանչյուր ամսվա 1-30, 31-ը, փետրվարը` մինչև 28, 29-ը), որի համար հաշվարկվել է աշխատավարձ: Պարտքի մեջ ներառվում են նաև տվյալ ամսվա օրացուցային օրերին բաժին ընկնող արձակուրդի օրերի համար հաշվարկած գումարների պարտքը (տե'ս Ցուցումների VII բաժնի 43. կետը):