«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306037
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
28 դեկտեմբերի 2005 թ.
ք. Երևան N 39-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ա (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 202-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» Ձև թիվ 1-Ա (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի ««Ամփոփ հաշվետվություն աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ» Ձև թիվ 1-Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 202-Ն որոշումը:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման ժամկետը`
1. Ազգային վիճակագրական ծառայություն
2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)
Իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը
Ով է ներկայացնում ____________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը ______________________________________
_____________________________________ I I I I I I I
(փոստային դասիչ)
Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I
Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից
ՁԵՎ ԹԻՎ
1-Ա
(ամսական)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 28 դեկտեմբերի 2005թ. թիվ 39-Ն որոշմամբ
Չլրացնել
ՏԳՏԴ I I I I I I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
200_թ.___________ ամսվա դրությամբ
Տնտեսական
գործունեության տեսակը Տողի հա-մարը Խմբերն ըստ ՏԳՏԴ Աշխատողների ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների) միջինը ժամանակաշրջանի համար հաշվետու ամսում, մարդ Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսում,
մարդ
Ցուցակային
և ոչ ցուցա-կային կազմի աշխատողների աշխատանքի վարձատրու-թյան և դրան հավասա-րեցված այլ վճարումները,
հաշվետու ամսում հազ. դրամ Աշխատանքի վարձատրության և դրան հավասա-րեցված այլ վճարումների ժամկետանց պարտքը (ներառ-
յալ նախորդ ամսվանից, տարվանից փոխանցված) հաշվետու ժամանակա-
շրջանի վերջին, ընդամենը
հազ. դրամ որից` միայն հաշվետու ամսում
Ա Բ Գ 1 2 3 4 5
Ընդամենը 100 1-0
Գյուղատնտ., որսորդություն և անտառային տնտեսություն 001 01-02
Ձկնորսություն, ձկնաբուծություն 002 05
Հանքագործական արդյունաբերություն 003 10-14
Մշակող արդյունաբերություն 004 15-37
Էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում 005 40-41
Շինարարություն 006 45
Առևտուր, ավտոմեքենաների, կենցաղային արտ. տեսակների և անձն. օգտագործման իրերի նորոգում 007 50-52
Հյուրանոցներ և ռեստորաններ 008 55
Տրանսպորտ և կապ 009 60-64
Ֆինանսական գործունեություն 010 65-67
Անշարժ գույքի հետ կապված գործառնություններ, վարձակալում, սպառողներին ծառայությունների մատուցում 011 70-74
Պետական կառավարում 012 75
Կրթություն 013 80
Առողջապահություն և սոցիալական ծառայությունների մատուցում 014 85
Կոմունալ, սոց. և անհատական ծառայությունների մատուցում 015 90-93
Ղեկավար ________________________ _________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող ________________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
(կամ այլ լիազորված անձ)
________________________ « __ » ___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (Լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ ____________@____________