Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ա (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 203-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-03-11-ից մինչև 2010-02-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-02-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 փետրվարի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 60306036

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

28 դեկտեմբերի 2005 թ.

ք. Երևան ÜÜ N 40-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ա (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 203-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» Ձև թիվ 1-Ա (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի ««Հաշվետվություն աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ» Ձև թիվ 1-Ա (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 203-Ն որոշումը:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման ժամկետը`

1. Ազգային վիճակագրական ծառայություն

2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին) Իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու

ժամանակաշրջանին հաջորդող

ամսվա 15-ը

Ով է ներկայացնում _________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ______________________________________________

Գտնվելու վայրը ___________________________________

____________________________________ I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ

1-Ա

(եռամսյակային)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի

28 դեկտեմբերի 2005 թ.

թիվ 40-Ն որոշմամբ

Չլրացնել ò

ՏԳՏԴ I_I_I_I_I_I

Մարզը I_I_I

Համայնքը I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

200_թ. հունվար___________ -ի դրությամբ

1. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

Ցուցանիշի անվանումը Տողի

համարը Ընդամենը, տարեսկզբից որից` պետական բյուջեից ֆինանսա-վորվող կազմակեր-

պություններում

Ա Բ 1 2

Աշխատողների ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների), մարդ 001

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ 002

Փաստացի աշխատած մարդ-ժամերի քանակը, հազար 003 X

Ցուցակային և ոչ ցուցակային կազմի աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, հազ. դրամ (005+029+030) 004

որից՝ ցուցակային կազմի աշխատողների 005 X

2. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՇԱՐԺԸ

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Ընդամենը, մարդ

Ա Բ 1

Աշխատողների ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների)

հաշվետու ժամանակաշրջանի սկզբին 006

Ընդունվել են աշխատողներ հաշվետու ժամանակաշրջանում 007

որից ` նոր (առաջին անգամ) ստեղծված աշխատատեղերում 008

Ազատվել են աշխատողներ հաշվետու ժամանակաշրջանում (010 + 012 + 013) 009

այդ թվում՝ գործատուի նախաձեռնությամբ, որից. 010

աշխատողների թվաքանակի կրճատման հետ կապված 011

աշխատողի նախաձեռնությամբ (սեփական կամքով) 012

այլ պատճառներով 013

Աշխատողների ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների)

հաշվետու ժամանակաշրջանի վերջին (006 + 007 - 009) 014

Ազատ աշխատատեղերի (պահանջվող աշխատողների) թիվը

հաշվետու ժամանակաշրջանի վերջին 015

3. ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱԾ ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ

Ցուցանիշի անվանումը Տողի համարը Ընդամենը

Ա Բ 1

Դեկտեմբեր ամիսն ամբողջությամբ աշխատած աշխատողների ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների), մարդ 016

016 տողից՝ աշխատողների թվաքանակն ըստ աշխատավարձի չափի, մարդ X

մինչև 15000 դրամ 017

15000 - 20000 018

20001 - 30000 019

30001 - 40000 020

40001 - 50000 021

50001 - 60000 022

60001 - 80000 023

80001 - 100000 024

100001 և ավելի 025

016 տողի աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, հազ. դրամ 026

4. ՈՉ ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ԼՐԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ (ՇԱԲԱԹ) ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

Ցուցանիշի անվանումը Տողի

համա-րը Ընդա-մենը,

տարե-սկզբից

Ա Բ 1

Համատեղությամբ աշխատողների միջին թվաքանակը (առանց ներքին համատեղությամբ աշխատողների), մարդ 027

Կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների միջին թվաքանակը, մարդ 028

Համատեղությամբ աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, հազ. դրամ (1. բաժնի 004 տողի սյ. 1-ից) 029

Կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, հազ. դրամ

(1. բաժնի 004 տողի սյ.1-ից) 030

Գործատուի նախաձեռնությամբ ոչ լրիվ աշխատանքային օրվա (շաբաթվա) անցած աշխատողների միջին թվաքանակը, մարդ 031

Առանց աշխատավարձի պահպանման կամ աշխատավարձի մասնակի պահպանմամբ հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողների թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանում, ընդամենը, մարդ 032

որից` առանց աշխատավարձի պահպանման 033

Հարկադիր պարապուրդի մարդ-օրերի քանակը հաշվետու ժամանակաշրջանում (032 տողի աշխատողների) 034

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐՆ ԸՍՏ ԲԱԺՆԵՄԱՍԻ (նշել)

1. Հայաստանի Հանրապետություն և (կամ) համայնք(ներ) (պետություն)

2. Իրավաբանական անձ (անձինք) և անհատ ձեռնարկատեր

3. Հասարակական կազմակերպություն և հիմնադրամ

Ղեկավար ________________________ _________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող ________________________ ________________________

(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

(կամ այլ լիազորված անձ)

________________________ « __ » ___________200__թ.

(Հեռախոսահամար(ներ)) (Լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ ____________@____________

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Աշխատողների ցուցակային թվաքանակում ներառվում են աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողները` անկախ պայմանագրի ժամկետից (տե´ս «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումների» (այսուհետ` Ցուցումներ) II բաժնի 6. կետը) և չեն ներառվում Ցուցումների II բաժնի 7. կետում նշված աշխատողները:

001 տողը լրացվում է Ցուցումների II բաժնի 10.1. կետին համապատասխան:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակում ներառվում են 001 տողում հաշվառվող աշխատողները, բացառությամբ Ցուցումների II բաժնի 13.1. կետում նշված աշխատողների, և հաշվարկային կարգով` նաև աշխատուժի տրամադրման վերաբերյալ կազմակերպությունների հետ հատուկ պայմանագրերի հիման վրա աշխատանքի ներգրավվածները (զինծառայողները և ազատազրկվածները) և տնաշխատները (տե´ս Ցուցումների II բաժնի 15., 16 կետերը): Աշխատողների ցուցակային թվաքանակում ներառվող ոչ լրիվ աշխատանքային օր (շաբաթ) աշխատողները միջին ցուցակային թվաքանակում ներառվում են հաշվարկային կարգով` ըստ Ցուցումների II բաժնի 14 կետի:

002 տողը լրացվում է Ցուցումների II բաժնի 10.1. կետին համապատասխան:

003 տողը լրացվում է հետևյալ կարգով.

հաշվարկվում են հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր ամսվա ընթացքում փաստացի աշխատած մարդ-ժամերը`

աշխատողների միջին ցուցակային թվաքանակ x ամսվա ընթացքում աշխատած փաստացի օրեր x աշխատած ժամեր (ներառյալ արտաժամյա) / 1000 (տե´ս Ցուցումների III բաժինը):

Տարեսկզբից փաստացի աշխատած մարդ-ժամերը հաշվետու ժամանակաշրջանի ամիսների մարդ-ժամերի հանրագումարն են:

004 տողը լրացվում է Ցուցումների V բաժնին համապատասխան:

005 տողում լրացվում են կազմակերպության միայն ցուցակային կազմի աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները:

«Աշխատողների և աշխատատեղերի շարժը» բաժինը լրացվում է Ցուցումների IV բաժնին համապատասխան:

Հաշվետու ժամանակաշրջանի սկիզբը (006 տող) հաշվետու տարվա հունվարի 1-ն է:

Հաշվետու ժամանակաշրջանի վերջը (014 տող) հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրն է:

(տե´ս Ցուցումների II բաժնի 8. կետը):

016-026 տողերը լրացվում են Ցուցումների VIII բաժնին համապատասխան:

027 տողը լրացվում է հաշվարկային կարգով` ըստ Ցուցումների II բաժնի 11 կետի:

028 տողը լրացվում է Ցուցումների II բաժնի 12 կետին համապատասխան:

031 տողում գործատուի նախաձեռնությամբ ոչ լրիվ աշխատանքային օրվա (շաբաթվա) փոխադրված աշխատողները հաշվառվում են որպես մեկ ամբողջ միավոր, իսկ միջին թվաքանակը հաշվարկվում է ըստ Ցուցումների II բաժնի 10. կետին համապատասխան:

031-032 տողերում` հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գործատուի նախաձեռնությամբ նույն աշխատողը, որը մեկից ավելի անգամ փոխադրվել է ոչ լրիվ աշխատանքային օրով (շաբաթով) աշխատանքի կամ գտնվել է հարկադիր պարապուրդում, հաշվառվում է մեկ անգամ:

034 տողը հաշվարկվում է` 032 տողի աշխատողների թվաքանակ x հաշվետու ժամանակաշրջանում տրամադրված հարկադիր պարապուրդի օրեր:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։