Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 6-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2332-Ա «07» մայիսի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 6-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ Հ.7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտավազդ Փիլոյանի լ/ա Սուրեն Փիլոյանի դիմումը՝ սեփականության իրավունքով Արտավազդ Փիլոյանին պատկանող, Հաղթանակ թաղամաս 2-րդ փողոց 6-րդ նրբանցք հ.7 հասցեում գտնվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.27032026-01-0039 վկայական/ 404.63քմ մակերեսով հողամասից հրաժարվելու մասին:

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի, 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 101-րդ հոդվածի դրույթներով.

1. Հաղթանակ թաղամաս 2-րդ փողոց 6-րդ նրբանցք հ.7 /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.27032026-01-0039 վկայական/ 404.63քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Երևան համայնքի սեփականությունը՝ սեփականատիրոջ կողմից նշված հողամասից կամովին հրաժարվելու հիմքով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պայմանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ Լիլիթ Ասլանյանին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելու նպատակով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։