«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306040
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
28 դեկտեմբերի 2005 թ.
ք. Երևան N 42-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-Ա (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 205-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» Ձև թիվ 1-Ա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի ««Հաշվետվություն աշխատողների թվաքանակի և աշխատավարձի վերաբերյալ» Ձև թիվ 1-Ա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 205-Ն որոշումը:
Նախագահ Ս. Մնացականյան
ÐՀավելված
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի
Ներկայացվում է Ներկայացնում է Հաշվետվության ներկայացման ժամկետը`
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն
Իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը
Ով է ներկայացնում ____________________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________________
Գտնվելու վայրը ______________________________________
_____________________________________ I I I I I I I
(փոստային դասիչ)
Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I
Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից
ՁԵՎ ԹԻՎ
1-Ա
(տարեկան)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 28 դեկտեմբերի 2005թ. թիվ 42-Ն որոշմամբ
Չլրացնել
ՏԳՏԴ I I I I I I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
200_թ.-ի դրությամբ
1. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
Ցուցանիշի անվանումը Տողի հա-մարը Աշխատողների ցուցակային թվաքանակը
(առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքա-ցիական իրավական պայ-մանագրով աշխատանք
կատարողների)
միջինը տարվա համար,
մարդ Աշխատող-ների միջին ցուցակային թվաքանակը, մարդ Ցուցակային և ոչ ցուցակային կազմի աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները,
հազ. դրամ որից՝ ցուցակային կազմի
աշխատող- ների Աշխատողների ցուցակային թվաքանակը
(առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարողների) տարեվերջին (դեկտեմբերի 31-ի դրությամբ)
Ընդամենը նրանցից
աշխատող կենսաթո-
շակառուներ աշխատոող դեռահասներ հաշման-դամներ
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8
Ընդամենը 001
որից` կանայք 002
001 տողից` ղեկավարներ 003
որից` կանայք 004
2. ԱՇԽԱՏՈՒԺԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը հազար դրամ
Ա Բ 9
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները, ընդամենը (տող 006+011+014+018) 005
այդ թվում՝՝
1. Վարձատրությունը աշխատած ժամանակահատվածի համար, ընդամենը 006
որից՝ վարձատրությունն ըստ տարիֆային և պաշտոնեական դրույքաչափերի, գործարքային գների, կամ` ստացված հասույթից`
տոկոսով, շահույթից` բաժնեմասերով 007
արտադրության մեջ զբաղված աշխատողներին բնեղեն վարձատրության կարգով տրվող ապրանքի կամ մթերքի արժեքը 008
հատուցման վճարները, կապված աշխատանքի ռեժիմի և աշխատանքային պայմանների հետ 009
պարգևատրումները, այլ հավելավճարները, լրավճարները (բացի միանվագ տրվող պարգևատրումների) 010
2. Վարձատրությունը չաշխատած ժամանակահատվածի համար, ընդամենը 011
որից՝ ամենամյա և լրացուցիչ արձակուրդների վճարումը (բացի չօգտագործած արձակուրդների համար դրամական հատուցումների) 012
գործատուի նախաձեռնությամբ պարապուրդում (արձակուրդում) գտնվող աշխատողների վճարումը 013
3. Միանվագ տրվող խրախուսական և այլ վճարները. ընդամենը 014
որից՝ երկարամյա ծառայության, հատուկ առաջադրանքների կատարման համար տրվող պարգևատրումները 015
տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները 016
նյութական օգնության գումարները 017
4. Սննդի, բնակարանի, վառելիքի համար տրվող վճարները 018
5. Աշխատողներին բնակարանով ապահովման համար կազմակերպության կողմից կատարված ծախսերը 019
որից՝ բնակարանի ձեռքբերման կամ բնակարանային շինարարության համար աշխատողներին անհատույց տրված սուբսիդիաները 020
6. Աշխատողների սոցիալական պաշտպանությանն ուղղված կազմակերպության ծախսերը 021
որից՝ պարտադիրսոցիալական ապահովագրությանը կատարված վճարները (սոցիալական, կենսաթոշակային, զբաղվածության և այլն) 022
սոցիալական նպաստները` կազմակերպության միջոցների հաշվին (արձակման նպաստներ՝ աշխատանքային պայմանագրի լուծման հետ կապված նպաստներ` կապված մահվան, դժբախտ պատահարների հետ և այլն) 023
7. Կադրերի մասնագիտական ուսուցման (պատրաստման և վերապատրաստման) վրա կատարված ծախսերը 024
որից՝ աշխատողների վճարովի ուսուցման վրա կազմակերպության կատարած ծախսերը 025
8. Մշակութակենցաղային սպասարկման վրա կատարված ծախսերը 026
9. Աշխատուժի վրա կատարված այլ ծախսերը 027
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (տող 006+011+014+018+019+021+024+026+027) 028
Ղեկավար ________________________ _________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող ________________________ ________________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
(կամ այլ լիազորված անձ)
________________________ « __ » ___________200__թ.
(Հեռախոսահամար(ներ)) (Լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ ____________@____________
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Աշխատողների ցուցակային թվաքանակում ներառվում են աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողները` անկախ պայմանագրի ժամկետից (տես «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումների» (այսուհետ` Ցուցումներ) II բաժնի 6 կետը) և չեն ներառվում Ցուցումների II բաժնի 7 կետում նշված աշխատողները:
Սյուն 1-ը լրացվում է Ցուցումների II բաժնի 10 կետին համապատասխան:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակում ներառվում են սյուն 1-ում հաշվառվող աշխատողները, բացառությամբ Ցուցումների II բաժնի 13.1 կետում նշված աշխատողների, և հաշվարկային կարգով` նաև աշխատուժի տրամադրման վերաբերյալ կազմակերպությունների հետ հատուկ պայմանագրերի հիման վրա աշխատանքի ներգրավվածները (զինծառայողները և ազատազրկվածները) և տնաշխատները (տե՜ս Ցուցումների II բաժնի 15, 16 կետերը): Աշխատողների ցուցակային թվաքանակում ներառվող ոչ լրիվ աշխատանքային օր (շաբաթ) աշխատողները միջին ցուցակային թվաքանակում ներառվում են հաշվարկային կարգով` ըստ Ցուցումների II բաժնի 14 կետի:
Սյուն 2-ը լրացվում է Ցուցումների II բաժնի 10 կետին համապատասխան:
Սյուն 3-ը լրացվում է Ցուցումների V բաժնին համապատասխան:
Սյուն 4-ում լրացվում են կազմակերպության միայն ցուցակային կազմի աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները:
Սյուն 5-8-ը լրացվում են դեկտեմբերի 31-ի դրությամբ` Ցուցումների II բաժնի 8 կետին համապատասխան:
Սյուն 6-ում լրացվում է աշխատող կենսաթոշակառուների (ապահովագրական, սոցիալական և զինվորական) թվաքանակը:
Սյուն 7-ում լրացվում է մինչև 16 տարեկան աշխատողների թվաքանակը:
003 տողում` Ղեկավարներ են համարվում կազմակերպության և նրա առանձնացված, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար պաշտոններ զբաղեցնողները և նրանց տեղակալները: Ղեկավարներ են համարվում, մասնավորապես.
ա) կազմակերպության նախագահը, տնօրենը, վարիչը, կառավարիչը, պետը, ռեկտորը և նրանց տեղակալները, Ազգային ժողովի պատգամավորը,
բ) պետական տեսուչը, պատասխանատու քարտուղարը, գիտական քարտուղարը, մամլո քարտուղարը,
գ) կազմակերպության գլխավոր հաշվապահը, ինժեները, մեխանիկը, տեխնոլոգը, մետալուրգը, գյուղատնտեսը, բժիշկը, երկրաբանը, տնտեսագետը, էլեկտրիկը, խմբագիրը, դիսպետչերը և այլն,
դ) արտադրամասի, տեղամասի պետը (վարպետը), հերթափոխի պետը:
Ղեկավարներ են համարվում նաև քաղծառայության հայեցողական պաշտոն զբաղեցնող, բարձրագույն և գլխավոր պաշտոնների բոլոր ենթախմբերի քաղծառայողները, ինչպես նաև առաջատար պաշտոնի առաջին ենթախմբի քաղծառայողները:
005 տողը = I բաժին սյ. 3 տող 001:
006-010 տողերը լրացվում են Ցուցումների V բաժնի 35 կետին համապատասխան:
011-013 տողերը լրացվում են Ցուցումների V բաժնի 36 կետին համապատասխան:
014-017 տողերը լրացվում են Ցուցումների V բաժնի 37 կետին համապատասխան:
018 տողը լրացվում է Ցուցումների V բաժնի 38 կետին համապատասխան:
019-020 տողերը լրացվում են ըստ Ցուցումների VI բաժնի 40.20-23 կետերի:
021-023 տողերը լրացվում են Ցուցումների IX բաժնի 55 կետին համապատասխան:
024-025 տողերը լրացվում են ըստ Ցուցումների IX բաժնի 56 կետի:
026 տողը լրացվում է ըստ Ցուցումների IX բաժնի 57 կետի:
027 տողը լրացվում է Ցուցումների IX բաժնի 58 կետին համապատասխան: