«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2006 թվականի N 115-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԵՏԵՐԻ` ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում 2006 թվականին գետերի` կանխատեսվող գարնանային հեղեղումների անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գետերի և հեղեղատարների հուների մաքրման ու ափերի ամրացման առաջնահերթ աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացնել 113000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով` 110000,0 հազ. դրամ, և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 3000,0 հազ. դրամ)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքները համակարգելու նպատակով մարզպետարաններում ստեղծել շտաբներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. փետրվարի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 16-ի N 115-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԵՏԵՐԻ` ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ
NN
ը/կ Մարզի անվանումը Գումարը
(հազ. դրամ)
1. Արագածոտն
այդ թվում` 16000
Կապիտալ նորոգումների ծախսեր 15560
Նախագծահետազոտական ծախսեր 440
2. Արարատ
այդ թվում` 15000
Կապիտալ նորոգումների ծախսեր 14610
Նախագծահետազոտական ծախսեր 390
3. Արմավիր
այդ թվում` 15000
Կապիտալ նորոգումների ծախսեր 14610
Նախագծահետազոտական ծախսեր 390
4. Գեղարքունիք
այդ թվում` 16000
Կապիտալ նորոգումների ծախսեր 15560
Նախագծահետազոտական ծախսեր 440
5. Լոռի
այդ թվում` 7000
Կապիտալ նորոգումների ծախսեր 6820
Նախագծահետազոտական ծախսեր 180
6. Կոտայք
այդ թվում` 16000
Կապիտալ նորոգումների ծախսեր 15560
Նախագծահետազոտական ծախսեր 440
7. Շիրակ
այդ թվում` 7000
Կապիտալ նորոգումների ծախսեր 6820
Նախագծահետազոտական ծախսեր 180
8. Սյունիք
այդ թվում` 7000
Կապիտալ նորոգումների ծախսեր 6820
Նախագծահետազոտական ծախսեր 180
9. Վայոց ձոր
այդ թվում` 7000
Կապիտալ նորոգումների ծախսեր 6820
Նախագծահետազոտական ծախսեր 180
10. Տավուշ
այդ թվում` 7000
Կապիտալ նորոգումների ծախսեր 6820
Նախագծահետազոտական ծախսեր 180
Ընդամենը 113000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան