Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի Հ.4804-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2405-Ա «11» մայիսի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի Հ.4804-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարտին Մարտիրոսյանի լ/ա Մանուշակ Ավետյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 20-ի հ.4804-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և հատակագիծ թողարկելու մասին:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ. Դ-35080-26 եզրակացությունը.

1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 20-ի «Երևան քաղաքի Ներքին Չարբախի 2-րդ փողոցի հ.41, 12-րդ փողոցի 3-րդ նրբանցքի հ.1 հասցեներում գտնվող տնամերձ, ինչպես նաև գյուղատնտեսական նպատակով հատկացված հողամասերի հողհատկացման հիմքերը վերականգնելու և 1500.0քմ մակերեսով տնամերձ հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ Մարտին Մարտիրոսյանի սեփականության իրավունքը ձևակերպելու մասին» հ.4804-Ա որոշման մեջ «1500.0քմ» թիվը փոխարինել «1364.10քմ» թվով։

2. Սահմանել, որ Ն․ Չարբախի 2-րդ փողոցի հ․41 և Ն․ Չարբախի հ․285 հասցեների հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հողամասերի հատակագծերով:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. Փամբուխչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։