Հոդված 4. Օրենսգրքի 397-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենսգրքի 397-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետի «սպառնալիքով» բառից հետո «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 2-րդ մասի 3-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) հանցավոր կազմակերպության կողմից կամ
2) անչափահասի ներգրավմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:»: