Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-21-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 32. Հանրակրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 32. Հանրակրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները

1. Համայնքի ղեկավարի իրավասություններն են`

1) աջակցում է համայնքի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը` օրենքով սահմանված կարգով.

2) իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց, այդ թվում՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաների ընդգրկումն ուսումնական հաստատություն.

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(32-րդ հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-387-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։