Հոդված 15. Առողջական վիճակի մասին, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալու մարդու (պացիենտի) իրավունքը
Հոդված 15. Առողջական վիճակի մասին, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալու մարդու (պացիենտի) իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի մատչելի ձևով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ:
2. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի, մինչև 16 տարեկան երեխայի (պացիենտի) վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները տրամադրվում են նրան, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները.
1) եթե բժշկի կարծիքով օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձը, մինչև 16 տարեկան երեխան ի վիճակի են գնահատել իրենց առողջական վիճակը․
2) այդ տեղեկությունները չեն վնասի օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին, մինչև 16 տարեկան երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը․
3) օրինական ներկայացուցիչները չեն առարկում այդ տեղեկությունները տրամադրելուն:
3. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի, մինչև 16 տարեկան երեխայի (պացիենտի) վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները միաժամանակ տրամադրվում են նրա օրինական ներկայացուցչին կամ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա լիազորած կոնտակտային անձին, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների բացակայության դեպքում՝ միայն օրինական ներկայացուցչին կամ վերջինիս բացակայության դեպքում՝ լիազորված կոնտակտային անձին:
(15-րդ հոդվածը փոփ. 04.06.21 ՀՕ-262-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-373-Ն)