Հոդված 41. Ախտաբանաանատոմիական գործունեությունը
Հոդված 41. Ախտաբանաանատոմիական գործունեությունը
1. Ախտաբանաանատոմիական գործունեությունը բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որն իրականացվում է ձևաբանական հետազոտությունների և ախտաբանաանատոմիական դիահերձումների միջոցով:
2. Ձևաբանական հետազոտություններն իրականցվում են կենդանության օրոք հիվանդությունների ախտորոշման նպատակով: Կենդանության օրոք մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգան և (կամ) հյուսվածք և (կամ) հեղուկ ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման արդյունավետության գնահատման նպատակով ենթակա է պարտադիր ձևաբանական հետազոտության, բացառությամբ լիազոր մարմնի սահմանած այն դեպքերի, երբ ախտորոշման ճշգրտման, հաստատման, բուժման արդյունավետության գնահատման անհրաժեշտությունը բացակայում է։ Ձևաբանական հետազոտությունների ցանկը և անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման և մահվան պատճառը որոշելու նպատակով, միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպություններում։
Ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
4. Ախտաբանաանատոմիական դիահերձումները կարող են չիրականացվել՝ հիմք ընդունելով մահացածի՝ կյանքի օրոք հայտնած կամքը կամ ծնողի կամ ամուսնու կամ երեխաների կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը, բացառությամբ՝
1) (կետն ուժը կորցրել է 04.03.22 ՀՕ-45-Ն)
2) վարակիչ հիվանդությունների և Կառավարության հաստատած՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկի առկայության կամ դրանց կասկածի դեպքում.
3) նորագոյացություններից մահվան դեպքում, երբ բացակայում է դրանց հյուսվածաբանական հաստատումը (վերիֆիկացիան)․
4) շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում:
5. (մասն ուժը կորցրել է 04.06.21 ՀՕ-262-Ն)
6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձանց բացակայության դեպքում պարտադիր կարգով իրականացվում է դիահերձում:
7. Ախտաբանաանատոմիական դիահերձում չիրականացնելու դեպքում կարող են իրականացվել դիակի խնամքի, մշակման (դաբաղման) և պահպանման ծառայություններ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:
(41-րդ հոդվածը փոփ. 04.06.21 ՀՕ-262-Ն, փոփ., լրաց., խմբ. 04.03.22 ՀՕ-45-Ն, խմբ. 12.07.23 ՀՕ-271-Ն)
(12.07.23 ՀՕ-271-Ն օրենքն ունի անցումային դրույթ)