ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2026 թվականի N 693-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1864-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի «Յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքն ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների սահմանելու մասին» N 1864-Լ որոշման հավելվածը սահմանել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
21.05.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
մայիսի 21-ի N 693-Լ որոշման
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵԿ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆ ԸՍՏ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐԻ
NN
ը/կ Փորձաքննության տեսակը և կոդը Փորձաքննության ենթատեսակը և կոդը Յուրա-քանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձա-քննու-թյան միջին նորմա-տիվային ժամա-ծախսը Փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշը Փորձա-քննու-թյան մեկ առանձին օբյեկտի արժեքը
անվանում կոդ անվանում կոդ ՀՀ դրամ
1 Ձեռագրաբանական 01 Ձեռագրի փորձաքննություն 01-01 14 Միևնույն անձի կողմից կատարված հետազոտելի՝ մինչև ներառյալ 50 ձեռագիր տեքստերից յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք հետազոտելի տեքստերի և մինչև երեք անձանց կողմից տրված համեմատական նմուշների ամբողջությունը, ինչպես նաև 50 ձեռագիր տեքստը գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ 10 հետազոտելի
տեքստերի և մինչև երեք անձանց կողմից տրված համեմատական նմուշների ամբողջությունը 63000
Ստորագրության փորձաքննություն 01-02 12 Միևնույն անձի կողմից կատարված՝ մինչև ներառյալ 50 հետազոտելի ստորագրություններից յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ հետազոտելի ստորագրությունների և մինչև երեք անձանց կողմից տրված համեմատական նմուշների ամբողջությունը, ինչպես նաև 50 ստորագրությունները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ 20 հետազոտելի ստորագրությունների և մինչև երեք անձանց կողմից տրված համեմատական նմուշների ամբողջությունը 54000
2 Հեղինակային 02 Գրավոր խոսքի հեղինակի պարզման փորձաքննություն 02-01 22 Յուրաքանչյուր անձի հետազոտելի գրավոր խոսքի ամբողջությունը 99000
3 Փաստաթղթաբանական 03 Փաստաթղթի և/կամ դրա պատրաստման եղանակի փորձաքննություն 03-01 16 Միևնույն եղանակով կատարված յուրաքանչյուր մինչև ներառյալ տասը հետազոտելի փաստաթղթերի ամբողջությունը 72000
Փաստաթղթի
ռեկվիզիտների
փորձաքննություն 03-02 16 Միևնույն փաստաթղթում
հետազոտելի ռեկվիզիտների
ամբողջությունը 72000
Դրամանիշերի և/կամ արժեթղթերի փորձաքննություն 03-03 8 Միևնույն եղանակով կատարված հետազոտելի մինչև ներառյալ 20 նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ տասը նմուշների ամբողջությունը, ինչպես նաև 20-ը գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ 20 հետազոտելի նմուշների ամբողջությունը 36000
Փաստաթղթի ռեկվիզիտների նյութի նույնականացման և/կամ ռեկվիզիտների կատարման վաղեմության փորձաքննություն 03-04 20 Յուրաքանչյուր հետազոտելի փաստաթղթի ամբողջությունը 90000ուղղ.
Փաստաթղթաբանական տեսակի այլ օբյեկտների փորձաքննություն 03-05 12 Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ 50 միևնույն տեսակի նմուշների ամբողջությունը 54000
4 Տեսաձայնագրային 04 Ձայնի և հնչող խոսքի փորձաքննություն վերծանման նպատակով 04-01 16 Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ 20 րոպե տևողությամբ ձայնագրությունը 72000
Ձայնագրությունների ձայնային միջավայրի, պայմանների, միջոցների, նյութերի և հետքերի փորձաքննություն 04-02 16 Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ 120 րոպե տևողությամբ ձայնագրությունը 72000
Ձայնի և հնչող խոսքի փորձաքննություն անձի նույնականացման նպատակով 04-03 16 Նույնականացման ենթակա յուրաքանչյուր անձի հետազոտելի ձայնի և հնչող խոսքի ամբողջությունը 72000
Տեսապատկերի, տեսագրությունների պայմանների, միջոցների, նյութերի և հետքերի փորձաքննություն 04-04 16 Մյուսների մաս չկազմող յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ 120 րոպե տևողությամբ տեսագրությունը 72000
5 Ֆոտոտեխնիկական և դիմանկարային 05 Լուսանկարի ֆոտոտեխնիկական փորձաքննություն 05-01 12 Յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ հետազոտելի լուսանկարների ամբողջությունը 54000
Լուսանկարի փորձաքննություն անձի դիմանկարային նույնականացման նպատակով 05-02 14 Յուրաքանչյուր անձի հետազոտելի լուսանկարների ամբողջությունը 63000
6 Հետքաբանական 06 Մարդու կամ կենդանիների կողմից թողնված հետքերի փորձաքննություն 06-01 8 Յուրաքանչյուր դեպքի վայրում և հետազոտելի առարկայի (առարկաների) վրա թողնված ձեռքի (ձեռքերի ափերի) և մատնահետքերի և/կամ ոտնահետքերի, շրթունքների, ատամների հետքերի ամբողջությունը, ինչպես նաև կենդանու (կենդանիների) սմբակների, ատամների հետքերի և/կամ դեպքի վայրի վերաբերյալ նյութերի ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) 36000
Առարկաների, գործիքների, մեխանիզմների և դրանց կողմից թողնված հետքերի փորձաքննություն 06-02 10 Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք առարկան կամ գործիքը կամ մեխանիզմը կամ միևնույն անձի հետազոտելի հագուստների (նաև կոշիկների) ամբողջությունը կամ դրանց կամ յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ 50 առարկայի վրա առկա մինչև ներառյալ երեք միատեսակ առարկայի կամ գործիքի կամ մեխանիզմի կողմից թողնված հետազոտելի վնասվածքների և/կամ հետքերի ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի
ամբողջությունը (վերջինը
օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) 45000
Տրանսպորտային միջոցների, դետալների և դրանց կողմից թողնված հետքերի փորձաքննություն 06-03 16 Յուրաքանչյուր հետազոտելի տրանսպորտային միջոցը կամ յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ հինգ դետալների ամբողջությունը կամ յուրաքանչյուր հետազոտելի առարկայի կամ միևնույն անձի հետազոտելի հագուստների (նաև կոշիկների) վրա առկա միևնույն տրանսպորտային միջոցի կողմից թողնված հետազոտելի վնասվածքների և/կամ հետքերի ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը
(վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) 72000
Սառը և նետողական զենքի փորձաքննություն 06-04 10 Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ հինգ նույնատիպ նմուշների ամբողջությունը 45000
7 Ձգաբանական 07 Հրազենի և դրա փամփուշտների փորձաքննություն 07-01 12 Յուրաքանչյուր մինչև ներառյալ երկու հետազոտելի զենքերի ամբողջությունը կամ հետազոտելի միևնույն զենքից կրակված յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ պարկուճների կամ գնդակների (ներառյալ դրանց մասերի), ինչպես նաև գործարանային փակ՝ չբացված տուփով ներկայացված հետազոտելի միևնույն տեսակի փամփուշտների ամբողջությունը կամ ոչ միևնույն տեսակի հետազոտելի մինչև ներառյալ երեսուն փամփուշտների ամբողջությունը կամ միևնույն տեսակի գործարանային ոչ փակ տուփով ներկայացված հետազոտելի մինչև ներառյալ հարյուր փամփուշտների ամբողջությունը 54000
Հրազենային վնասվածքների և հետքերի, կրակոցի հանգամանքների փորձաքննություն 07-02 12 Միևնույն անձի հետազոտելի հագուստների կամ յուրաքանչյուր նույն առարկայի հրազենային բնույթի միևնույն տեսակի և տրամաչափի վնասվածքների և/կամ հետքերի ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը 54000
Կրակոցի հետքերի և արգասիքների քիմիական փորձաքննություն 07-03 12 Միևնույն անձի հետազոտելի հագուստների կամ յուրաքանչյուր նույն առարկայի հրազենային բնույթի միևնույն տեսակի և տրամաչափի վնասվածքների և/կամ հետքերի ամբողջությունը և/կամ վերցված լաբորատոր հետազոտման յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ հետազոտելի նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը 54000
Հրազենի հատուկ դրոշմվածքի պարզման փորձաքննություն 07-04 8 Յուրաքանչյուր հետազոտելի հրազենը 36000
8 Պայթյունատեխնիկական 08 Պայթուցիկ նյութերի, դրանց պայթյունի արգասիքների և հետքերի փորձաքննություն 08-01 22 Պայթուցիկ նյութի յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ հինգ հետազոտելի նմուշների ամբողջությունը կամ շենքերի ու շինությունների յուրաքանչյուր մինչև երեք հետազոտելի հարկերի ամբողջությունը կամ յուրաքանչյուր մինչև երեք հետազոտելի շարժական գույքերի ամբողջությունը կամ պայթյունի վայրից վերցված հետազոտելի նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի
վերաբերյալ նյութերի
ամբողջությունը
(վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) 99000
Ռազմամթերքների, պայթուցիկ սարքավորումների և դրանց պայթյունի հետքերի փորձաքննություն 08-02 22 Ռազմամթերքի և/կամ պայթուցիկ սարքավորման յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ հինգ հետազոտելի նմուշների ամբողջությունը կամ շենքերի ու շինությունների յուրաքանչյուր մինչև երեք հետազոտելի հարկերի ամբողջությունը կամ յուրաքանչյուր մինչև երեք հետազոտելի շարժական գույքերի ամբողջությունը կամ պայթյունի վայրից վերցված հետազոտելի նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը
(վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն
նշանակելու դեպքում) 99000
Վառոդների, հրագործական բաղադրությունների և դրանց այրման հետքերի փորձաքննություն 08-03 22 Վառոդի և/կամ հրագործական բաղադրության յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ հինգ հետազոտելի նմուշների ամբողջությունը, ինչպես նաև շենքերի ու շինությունների յուրաքանչյուր մինչև երեք հետազոտելի հարկերի ամբողջությունը կամ յուրաքանչյուր մինչև երեք հետազոտելի շարժական գույքերի ամբողջությունը, ինչպես նաև պայթյունի վայրից վերցված հետազոտելի նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը
(վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) 99000
9 Նյութագիտական 09 Մանրաթելերի և գործվածքների փորձաքննություն 09-01 8 Յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք հետազոտելի նմուշների ամբողջությունը 36000
Լաքուներկերի և ներկածածկույթների փորձաքննություն 09-02 16 Յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի հետազոտելի լաքաներկածածկույթների յուրաքանչյուր մինչև ներառյալ տասը հատվածների և/կամ վերցված հետազոտելի մինչև ներառյալ տասը նմուշների ամբողջությունը կամ յուրաքանչյուր անձին պատկանող հետազոտելի հագուստների և իրերի ամբողջությունը կամ հետազոտելի մինչև երեք միևնույն տեսակի այլ նմուշների ամբողջությունը 72000
Նավթամթերքների և վառելիքաքսուկային նյութերի փորձաքննություն 09-03 16 Հետազոտելի յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք նմուշներից յուրաքանչյուրը և/կամ երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք նմուշների ամբողջությունը 72000
Մետաղների և համաձուլվածքների փորձաքննություն 09-04 8 Յուրաքանչյուր հետազոտելի մեկը մյուսի մաս չկազմող մինչև ներառյալ երկու նմուշների ամբողջությունը և/կամ երկու նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև
ներառյալ հինգ հետազոտելի
նմուշների ամբողջությունը կամ ձուլման ենթակա յուրաքանչյուր նմուշը 36000
Հեղուկ կամ պինդ նյութերի փորձաքննություն ատոմային աբսորբցիոն սպեկտրոմետրիայի մեթոդի կիրառմամբ 09-05 28 Մինչև ներառյալ տասը տարբեր քիմիական տարրերի պարունակության հայտնաբերման համար հետազոտելի յուրաքանչյուր նմուշը 126000
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, միներալների, հանքային ապարների փորձաքննություն 09-06 8 Յուրաքանչյուր հետազոտելի 0.3 կարատից փոքր մինչև ներառյալ 20 միևնույն տեսակի թանկարժեք քարերի ամբողջությունը կամ 0.3 կարատ կամ ավելի մեծ, սակայն 1.0 կարատից փոքր մինչև ներառյալ 5 միևնույն տեսակի թանկարժեք քարերի ամբողջությունը կամ 1.0 կարատ կամ ավելի մեծ մինչև ներառյալ 3 միևնույն տեսակի քարերի ամբողջությունը կամ ոչ թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերի մինչև ներառյալ 50 միևնույն տեսակի հետազոտելի նմուշների ամբողջությունը կամ հանքային ապարների միևնույն տեսակի ամբողջությունը 36000
Ապակու, սիլիկատային, կերամիկական կամ նմանատիպ այլ ծագման նյութերի փորձաքննություն 09-07 8 Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների ամբողջությունը 36000
Ռետինե, պլաստմասե կամ այլ պոլիմերային նյութերի փորձաքննություն 09-08 8 Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների ամբողջությունը 36000
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի փորձաքննություն 09-09 8 Հետազոտելի յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք նմուշներից (պինդ, հեղուկ, փոշենման կամ հետքային զանգվածներ, բացառությամբ բույսերի և դեղաձևերի) յուրաքանչյուրը, ինչպես նաև երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք հետազոտելի վերը նշված նմուշների ամբողջությունը կամ յուրաքանչյուր մինչև ներառյալ քսան հետազոտելի նույն բաղադրությամբ միևնույն դեղաձևերի (դեղահատ, դեղահաբ, դեղապատիճ, սրվակ և այլն) ամբողջությունը կամ մինչև ներառյալ հարյուր հետազոտելի նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ 20 միևնույն տեսակի բույսի
(ամբողջական) նմուշների կամ 100-ը գերազանցող հետազոտելի նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ 50 միևնույն տեսակի բույսի (ամբողջական) նմուշների ամբողջությունը 36000
Սպիրտ պարունակող ոչ սննդային նշանակության հեղուկների, նաև պարֆյումերային արդյունաբերության արտադրանքի փորձաքննություն 09-10 8 Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների ամբողջությունը 36000
Անհայտ ծագման նյութերի փորձաքննություն 09-11 20 Հետազոտելի յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք տարբեր նմուշներից յուրաքանչյուրը, ինչպես նաև երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք միևնույն նմուշների ամբողջությունը 90000
10 Սննդամթերքի և խմիչքների 10 Սննդամթերքի և դրա հումքի որակական ցուցանիշների փորձաքննություն 10-01 12 Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների և/կամ դրանց վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության, նաև մակնշման ամբողջությունը 54000
Սննդամթերքի և դրա հումքի անվտանգության ցուցանիշների (բացի մանրէաբանական) փորձաքննություն 10-02 16 Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների և/կամ դրանց վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության, նաև մակնշման ամբողջությունը 72000
Սննդամթերքի և դրա հումքի անվտանգության ցուցանիշների մանրէաբանական փորձաքննություն 10-03 16 Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների և/կամ դրանց վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 72000
Ալկոհոլային, թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի որակական ցուցանիշների փորձաքննություն 10-04 12 Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների և/կամ դրանց վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության, նաև մակնշման ամբողջությունը 54000
Ալկոհոլային, թույլ ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների և դրանց հումքի անվտանգության ցուցանիշների (բացի մանրէաբանական) փորձաքննություն 10-05 16 Յուրաքանչյուր հետազոտելի մինչև ներառյալ երեք միևնույն տեսակի նմուշների և/կամ դրանց վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության, նաև մակնշման ամբողջությունը 72000
Թույլ ալկոհոլային, ոչ
ալկոհոլային խմիչքների
և դրանց հումքի անվտանգության ցուցանիշների մանրէաբանական փորձաքննություն 10-06 16 Յուրաքանչյուր հետազոտելի մինչև
ներառյալ երեք միևնույն տեսակի
նմուշների և/կամ դրանց վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 72000
11 Հողագիտական և կենսաբանական 11 Հողային ծագման օբյեկտների փորձաքննություն 11-01 8 Յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք հետազոտելի նմուշների ամբողջությունը 36000
Բուսական ծագման օբյեկտների փորձաքննություն առանց դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառման 11-02 8 Ծառերի և/կամ կոճղերի մինչև տասը նմուշներից յուրաքանչյուրը կամ տասը նմուշները գերազանցող հաջորդ տասը հետազոտելի նմուշների ամբողջությունը, կամ մինչև ներառյալ հարյուր հետազոտելի նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ 20 միևնույն տեսակի բույսի (ամբողջական) նմուշների ամբողջությունը, ինչպես նաև հարյուր հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև ներառյալ հիսուն միևնույն տեսակի բույսի (ամբողջական) նմուշների ամբողջությունը, կամ յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք բուսական զանգվածների
ամբողջությունը, ինչպես նաև
յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք հետազոտելի բուսական ծագման արտադրատեսակների ամբողջությունը 36000
Բուսական ծագման օբյեկտների փորձաքննություն դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառմամբ 11-03 8 Մինչև երեք հետազոտելի նմուշներից յուրաքանչյուրը, ինչպես նաև երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ. 36000
- մինչև ներառյալ հիսուն նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ երկու նմուշների ամբողջությունը
- հիսունից մինչև ներառյալ հարյուր նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք նմուշների ամբողջությունը
- հարյուրից ավելի նմուշներից յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ նմուշների ամբողջությունը
Կենդանական ծագման օբյեկտների փորձաքննություն 11-04 8 Յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք հետազոտելի նմուշների ամբողջությունը 36000
12 Հրդեհատեխնիկական 12 Հրդեհից վնասված շենքերի և շինությունների, այլ առարկաների կամ կառուցվածքների փորձաքննություն 12-01 18 Շենքերի և/կամ շինությունների մինչև ներառյալ երեք հետազոտելի հարկերից յուրաքանչյուրը կամ հետազոտելի տանիքը, ինչպես նաև յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք մյուս հետազոտելի հարկերի ամբողջությունը, ինչպես նաև հետազոտելի էլեկտրասնուցման համակարգը, ինչպես նաև յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ հետազոտելի էլեկտրական սարքավորումները, ինչպես նաև հրդեհի վայրից վերցված հետազոտելի նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը
(վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) 81000
Հրդեհից վնասված հողատարածքների փորձաքննություն 12-02 18 Հետազոտելի մինչև ներառյալ երեք հազար քառակուսի մետր տեղամասի յուրաքանչյուր մինչև հազար քառակուսի մետր մակերեսը, ինչպես նաև միևնույն տեղամասի երեք հազար քառակուսի մետր մակերեսը գերազանցող յուրաքանչյուր հինգ հազար քառակուսի մետր
հետազոտելի մակերեսը կամ հրդեհի վայրից վերցված հետազոտելի վերաբերյալ նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի նյութերի ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն
փաստաթղթերով փորձաքննություն
նշանակելու դեպքում) 81000
Հրդեհից վնասված շարժական գույքի փորձաքննություն 12-03 18 Հետազոտելի յուրաքանչյուր շարժական գույքը կամ դրա հետազոտելի էլեկտրասնուցման համակարգը կամ հրդեհից առաջացած մնացորդներից վերցված լաբորատոր հետազոտման յուրաքանչյուր մինչև ներառյալ հինգ հետազոտելի նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը 81000
Նյութերի և սարք-սարքավորումների, այդ թվում՝ տեխնոլոգիական գործընթացների հրդե-հավտանգ հատկու-թյունների և սարքա-վորումների աշխատանքի հրդեհավտանգ ռեժիմների փորձաքննություն 12-04 16 Նյութի և/կամ սարք-սարքա-վորումների յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ երեք հետազոտելի նմուշներից յուրաքանչյուրը, ինչպես նաև երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ երեք հետազոտելի նմուշների ամբողջությունը կամ հետազոտելի տեխնոլոգիական գործընթացներից
յուրաքանչյուրը և/կամ
փաստաթղթային տեղեկատվության
ամբողջությունը
(վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն
նշանակելու դեպքում) 72000
Տեխնոլոգիական
գործընթացների,
տեխնոլոգիական սարք-
սարքավորումների,
շենքերի, շինությունների
հրդեհային
անվտանգության
նորմատիվ ակտերի
պահանջներին
համապատասխանու-
թյան, դրանց
հրդեհավտանգավո-
րության և
հակահրդեհային
սարքավորումներով
ապահովվածության
փորձաքննություն 12-05 18 Շենքերի և/կամ շինությունների մինչև ներառյալ երեք հետազոտելի հարկերից յուրաքանչյուրը կամ հետազոտելի տանիքը կամ հակահրդեհային անվտանգության յուրաքանչյուր հետազոտելի համակարգը կամ յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ երեք հետազոտելի սարք-սարքավորումների ամբողջությունը, ինչպես նաև հետազոտելի տեխնոլոգիական գործընթացներից յուրաքանչյուրը և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը
(վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) 81000
Հրդեհաշիջման ընթացքում հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների գործողությունների փորձաքննություն 12-06 18 Հրդեհաշիջմանը ներգրավված հրշեջ-փրկարարական յուրաքանչյուր ստորաբաժանման կատարած գործողությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունը 81000
13 Շինարարատեխնիկական 13 Շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների ճանապարհաշինարա-րական և այլ կառուցապատման օբյեկտների փորձաքննություն 13-01 18 Շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների յուրաքանչյուր հետազոտելի հարկը կամ մինչև ներառյալ երեք առանձին կառուցվածքային միավորներից յուրաքանչյուրը կամ մեկ ամբողջություն կազմող միատեսակ միավորների մինչև ներառյալ երեք համալիրներից յուրաքանչյուրը, ինչպես նաև երեքը գերազանցող հաջորդ յուրաքանչյուր հետազոտելի հարկի կամ կառուցվածքի մինչև ներառյալ երեք առանձին կառուցվածքային միավորների ամբողջությունը և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 81000
Շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների
ճանապարհաշինարա-
րական և այլ կառուցա-
պատման օբյեկտների
քաղաքաշինական փաս-
տաթղթերի փոր-
ձաքննություն 13-02 20 Շենքերի, շինությունների, ճարտարագիտական գծային կառուցվածքների յուրաքանչյուր
հետազոտելի առանձին տեսակի
քաղաքաշինական փաստաթղթերից
յուրաքանչյուրը 90000
Շենքերի, շինությունների,
ճարտարագիտական
գծային կառուցվածքների
տեխնիկական վիճակի
և/կամ ինժեներատեխ-
նիկական փոր-
ձաքննություն 13-03 18 Շենքերի, շինությունների,
ճարտարագիտական գծային
կառուցվածքների յուրաքանչյուր
հետազոտելի հարկի կամ
կառուցվածքի մինչև ներառյալ երեք առանձին կառուցվածքային
միավորներից յուրաքանչյուրը կամ մեկ ամբողջություն կազմող
միատեսակ միավորների մինչև
ներառյալ երեք համալիրներից
յուրաքանչյուրը, ինչպես նաև երեքը գերազանցող հաջորդ յուրաքանչյուր
հետազոտելի հարկի կամ
կառուցվածքի մինչև ներառյալ երեք առանձին կառուցվածքային
միավորների ամբողջությունը և/կամ փաստաթղթային տեղեկատվության
ամբողջությունը 81000
Հողաշինարարական փորձաքննություն 13-04 14 Հետազոտելի մինչև ներառյալ երեք հազար քառակուսի մետր տեղամասի յուրաքանչյուր մինչև հազար քառակուսի մետր մակերեսը կամ միևնույն տեղամասի երեք հազար քառակուսի մետր մակերեսը գերազանցող յուրաքանչյուր հինգ հազար քառակուսի մետր մակերեսը և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 63000
14 Ավտոտեխնիկական 14 Ճանապարհատրանս-պորտային պատահարի փորձաքննություն 14-01 8 Ճանապարհատրանսպորտային միևնույն պատահարին մասնակից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի վարորդի գործողությունների
վերաբերյալ հետազոտելի տվյալների ամբողջությունը 36000
Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի փորձաքննություն 14-02 16 Հետազոտելի յուրաքանչյուր միավորի ամբողջությունը և/կամ դրա մաս կազմող հետազոտելի դետալների և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն
նշանակելու դեպքում) 72000
Ճանապարհատրանս-պորտային պատահարի առաջացման հանգամանքների պարզման տրանսպորտային հետքաբանական փորձաքննություն 14-03 16 Ճանապարհատրանսպորտային միևնույն պատահարին մասնակից յուրաքանչյուր մինչև ներառյալ երկու տրանսպորտային միջոցների կողմից միմյանց վրա և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում թողնված հետազոտելի հետքերի և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը
(վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) 72000
Ճանապարհի տեխնիկական վիճակի, ճանապարհատրանս-պորտային պատահարի վայրում ճանապարհային պայմանների
փորձաքննություն 14-04 10 Յուրաքանչյուր հետազոտելի ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը 45000
Տրանսպորտային միջոցների վերականգնման, վերանորոգման և մնացորդային դետալների պիտանելիության փորձաքննություն 14-05 10 Հետազոտելի յուրաքանչյուր միավորի ամբողջությունը և/կամ դրա մաս կազմող հետազոտելի դետալների և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) 45000
15 Ֆինանսատնտեսա-գիտական և դատահաշվապահական 15 Դատահաշվապահական փորձաքննություն 15-01 28 Յուրաքանչյուր մինչև ներառյալ հարյուր էջ հետազոտելի փաստաթղթերի ամբողջությունը 126000
Ֆինանասատնտեսա-գիտական փորձաքննություն 15-02 28 Յուրաքանչյուր մինչև ներառյալ հարյուր էջ հետազոտելի փաստաթղթերի ամբողջությունը 126000
16 Ապրանքագիտական 16 Պարենային, ոչ պարենային ապրանքների, կենսաբազմազանության օբյեկտների, ծառայությունների,
դրանց փաստաթղթերի,
այդ թվում՝ արժեքային ցուցանիշների փորձաքննություն 16-01 8 Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող և մյուսների հետ նույն համալիրի մեջ չմտնող յուրաքանչյուր միևնույն բնութագրերով մինչև ներառյալ հիսուն հետազոտված նմուշների ամբողջությունը և/կամ յուրաքանչյուր
տեսակի ծառայության և/կամ
յուրաքանչյուր հետազոտված նմուշին վերաբերելի փաստաթղթային մինչև ներառյալ հարյուր էջից բաղկացած տեղեկատվության ամբողջությունը 36000
Տրանսպորտային միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի, այդ թվում՝ դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն 16-02 10 Հետազոտելի յուրաքանչյուր միավորի ամբողջությունը կամ դրա մաս կազմող փոխարինման կամ վերանորոգման ենթակա հետազոտելի դետալների և/կամ նյութերի և/կամ ծառայությունների և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 45000
Բարդ կառուցվածքային առանձնահատկություն-ներ ունեցող արտադրական կամ այլ ապրանքային համալիրների, այդ թվում՝ դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն 16-03 32 Միևնույն արտադրական նշանակությունն ունեցող հետազոտելի սարք-սարքավորումների կամ մեքենա-մեխանիզմների յուրաքանչյուր առանձին համալիրը կամ դրա մաս կազմող փոխարինման կամ վերանորոգման ենթակա հետազոտելի դետալների և/կամ ծառայությունների և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 144000
Ոչ նյութական
ակտիվների, այդ թվում՝
դրանց արժեքային
ցուցանիշների
փորձաքննություն 16-04 32 Հետազոտելի յուրաքանչյուր միավորը 144000
Անշարժ գույքի, այդ
թվում՝ դրա արժեքային ցուցանիշների փորձաքննություն 16-05 18 Հետազոտելի յուրաքանչյուր
բնակարանը կամ հողամասը կամ բնակելի տունը մինչև ներառյալ երկու օժանդակ շինություններով կամ
բնակելի տան երկուսից ավելի
օժանդակ շինությունների
ամբողջությունը կամ հասարակական
կամ արտադրական նշանակության
մինչև ներառյալ երեք հարյուր
քառակուսի մետր մակերես ունեցող շենքերի և շինությունների յուրաքանչյուր մինչև ներառյալ հարյուր քառակուսի մետր
հետազոտելի մակերեսը կամ մինչև ներառյալ հազար քառակուսի մետր
մակերես ունեցող շենքի և/կամ
շինության երեք հարյուր քառակուսի մետր մակերեսը գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև
ներառյալ երեք հարյուր հիսուն
քառակուսի մետր մակերեսը կամ հազար քառակուսի մետր մակերեսը գերազանցող շենքի և/կամ շինության
հաջորդ յուրաքանչյուր մինչև
ներառյալ երեք հազար քառակուսի մետր մակերեսը և/կամ յուրաքանչյուր միավոր անշարժ գույքի վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 81000
Շինարարական նյութերի և աշխատանքների, այդ թվում՝ դրանց արժեքային ցուցանիշների փորձաքննություն 16-06 20 Հետազոտելի յուրաքանչյուր միավորի ամբողջությունը կամ դրա մաս կազմող փոխարինման կամ վերանորոգման ենթակա հետազոտելի դետալների և/կամ նյութերի ամբողջությունը 90000
17 Էլեկտրատեխնիկական 17 Ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխնիկական, էլեկտրամեխանիկական կենցաղային նշանա-կության սարքավորում-ների փորձաքննություն 17-01 22 Հետազոտելի յուրաքանչյուր միավորը կամ համալիրի ամբողջությունը կամ գծային համալիրի հետազոտելի դետալների և/կամ նյութերի ամբողջությունը 99000
18 Դատահոգեբուժական 18 Դատահոգեբուժական փորձաքննություն 18-01 34 Հետազոտվող յուրաքանչյուր անձը և/կամ նյութերի ամբողջությունը 153000
19 Դատագենետիկական 19 Դատագենետիկական (ԴՆԹ-նույնականացման) փորձաքննություն 19-01 22 Յուրաքանչյուր հետազոտելի նմուշը կամ հետազոտությունը 99000
20 Համակարգչա-տեխնիկական 20 Ցանցային փորձաքննություն 20-01 14 Հետազոտելի յուրաքանչյուր մինչև 16 սարք-սարքավորումների համար նախատեսված ցանցային համակցությունը 63000
Ծրագրային ապահովումների փորձաքննություն 20-02 28 Հետազոտելի յուրաքանչյուր մինչև երեք ծրագրային ապահովումների համակցությունը 126000
Համակարգիչների կոշտ սկավառակներում պարունակվող, նաև ջնջված տեղեկատվության փորձաքննություն 20-03 32 Հետազոտելի կրիչի մինչև ներառյալ մեկ տերաբայթ հիշողության ծավալը, ինչպես նաև նույն կրիչում պարունակվող մեկ տերաբայթը գերազանցող հաջորդ յուրաքանչյուր մինչև հինգ տերաբայթ հիշողության ծավալը 144000
Թվային տեսագրիչների կոշտ սկավառակներում պարունակվող, նաև ջնջված տեղե-կատվության փորձաքննություն 20-04 20 Հետազոտելի կրիչի մինչև մեկ տերաբայթ ծավալով տեղեկատվությունը, ինչպես նաև նույն կրիչում 1 տերաբայթը գերազանցող տեղեկատվության մինչև երեք տերաբայթ ծավալով տեղեկատվությունը 90000
Բջջային հեռախոսների
կամ պլանշետային
համակարգիչների
ներքին հիշողության
կրիչներում
պարունակվող, նաև
ջնջված
տեղեկատվության
փորձաքննություն 20-05 24 Հետազոտելի կրիչի մինչև ներառյալ վաթսունչորս գիգաբայթ զբաղված
ծավալը կամ յուրաքանչյուր
հեռախոսի ծածկագրի բացումը և հետազոտելի կրիչի մինչև ներառյալ 16 գիգաբայթ զբաղված ծավալը կամ
նույն կրիչում 16 գիգաբայթը
գերազանցող մինչև ներառյալ 32 գիգաբայթ զբաղված ծավալը 108000
Այլ թվային հիշողության կրիչներում պարունակվող, նաև ջնջված տեղեկատվության փորձաքննություն 20-06 12 Հետազոտելի մինչև ներառյալ երկու մեգաբայթ ծավալով յուրաքանչյուր մինչև 10 հիշողության կրիչների
ամբողջությունը կամ 2 մեգաբայթը գերազանցող մինչև ներառյալ 8 գիգաբայթ ծավալով յուրաքանչյուր մինչև 4 հիշողության կրիչների ամբողջությունը կամ 8 գիգաբայթը գերազանցող մինչև ներառյալ 32 գիգաբայթ ծավալով յուրաքանչյուր մինչև 2 հիշողության կրիչների ամբողջությունը կամ 32 գիգաբայթը գերազանցող մինչև ներառյալ 64 գիգաբայթ ծավալով յուրաքանչյուր
հիշողության կրիչը կամ 64
գիգաբայթը գերազանցող ծավալով յուրաքանչյուր հիշողության կրիչում
պարունակվող յուրաքանչյուր մինչև ներառյալ 64 գիգաբայթ հիշողության ծավալը 54000
Համակարգչային սարքավորումների, դրանց աշխատու-նակության և/կամ կիրառման նշանակության փորձաքննություն 20-07 12 Հետազոտելի յուրաքանչյուր սարքավորումը 54000
21 Դատաբժշկական 21 Անձի առողջությանը պատճառված վնասի փորձաքննություն 21-01 2 Յուրաքանչյուր հետազոտությունը 9000
Դատաբժշկական հանձնաժողովային կամ կրկնակի փորձաքննություն 21-02 10 Յուրաքանչյուր հետազոտելի նմուշը կամ հետազոտությունը 45000
Կենսաբանական ծագման հետքերի և/կամ նմուշների փորձաքննություն 21-03 2 Յուրաքանչյուր հետազոտելի հետքը կամ նմուշը 9000
Հյուսվածքաբանական փորձաքննություն 21-04 2 Յուրաքանչյուր հետազոտելի նմուշը կամ հետազոտությունը 9000
Քիմիական (այդ թվում՝ կենսաքիմիական) փորձաքննություն 21-05 4 Յուրաքանչյուր հետազոտությունը 18000
Բժշկա-քրեագիտական փորձաքննություն 21-06 2 Յուրաքանչյուր հետազոտելի նմուշը կամ հետազոտությունը 9000
Դիակի դատաբժշկական փորձաքննություն 21-07 9 Հետազոտվող յուրաքանչյուր անձի դիակը և/կամ նրա վերաբերյալ բժշկական տեղեկատվության ամբողջությունը 40500
Դատաբժշկական լրացուցիչ կամ համալիր փորձաքննություն 21-08 5 Յուրաքանչյուր հետազոտելի նմուշը կամ հետազոտությունը 22500
22 Մշակութային արժեքների 22 Կերպարվեստի բնագավառի փորձաքննություն 22-01 16 Մինչև երեք հետազոտելի նմուշներից յուրաքանչյուրը, ինչպես նաև երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր նույն տեսակի մինչև ներառյալ երեք նմուշների ամբողջությունը 72000
Դեկորատիվ կիրառական արվեստի բնագավառի փորձաքննություն 22-02 14 Մինչև երեք հետազոտելի նմուշներից յուրաքանչյուրը կամ երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր նույն տեսակի մինչև ներառյալ հինգ նմուշների ամբողջությունը 63000
Երաժշտական գործիքների փորձաքննություն 22-03 10 Յուրաքանչյուր հետազոտելի նմուշը 45000
Գրքարվեստի բնագավառի փորձաքննություն 22-04 14 Մինչև երեք հետազոտելի նմուշներից յուրաքանչյուրը կամ երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր նույն տեսակի մինչև ներառյալ հինգ նմուշների ամբողջությունը 63000
Հին դրամների փորձաքննություն 22-05 14 Մինչև երեք հետազոտելի նմուշներից յուրաքանչյուրը կամ երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ յուրաքանչյուր նույն տեսակի մինչև ներառյալ հինգ նմուշների ամբողջությունը 63000
Գեղագիտական փորձաքննություն 22-06 10 Յուրաքանչյուր հետազոտելի անձը և փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 45000
Հնագիտական փորձաքննություն 22-07 24 Յուրաքանչյուր հետազոտելի մեկ համալիրը 108000
Մշակութաբանական այլ փորձաքննություն 22-08 10 Մյուսների մաս չկազմող յուրաքանչյուր հետազոտելի տեսագրությունը կամ մինչև ներառյալ չորս հարյուր հետազոտելի (այդ թվում՝ թվային) պատկերների ամբողջությունը 45000
23 Հոգեբանական 23 Անձի հոգեբանական փորձաքննություն 23-01 34 Յուրաքանչյուր հետազոտվող անձը և/կամ նրա վերաբերյալ հետազոտելի նյութերի ամբողջությունը կամ յուրաքանչյուր մինչև ներառյալ երկու այլ անձանց գործողությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունը 153000
Հետմահու հոգեբանական փորձաքննություն 23-02 34 Յուրաքանչյուր անձի վերաբերյալ հետազոտելի նյութերի ամբողջությունը կամ յուրաքանչյուր մինչև ներառյալ երկու այլ անձանց գործողությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունը 153000
Հոգեբանական այլ տեսակի փորձաքննություն 23-03 24 Յուրաքանչյուր դեպքին առնչվող հետազոտելի անձը կամ հետազոտելի նմուշների ամբողջությունը 108000
24 Ճարտարագիտա-տեխնիկական 24 Մեքենա-մեխանիզմների և սարք-սարքավորում-ների խափանման պատճառների և հետևանքների պարզման փորձաքննություն 24-01 34 Յուրաքանչյուր հետազոտելի մեկ համալիրի մեջ մտնող մեքենա-մեխանիզմների և/կամ սարք-սարքավորումների և/կամ դրանց վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 153000
Արտադրությունում տեխնոլոգիական գործընթացներում շեղումների և խախտումների պատճառների և հետևանքների պարզման փորձաքննություն 24-02 34 Յուրաքանչյուր հետազոտելի մեկ տեխնոլոգիական գործընթացի և/կամ դրա վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 153000
Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման պատճառների և հետևանքների պարզման փորձաքննություն 24-03 22 Յուրաքանչյուր հետազոտելի դեպքի հանգամանքների և/կամ դրա վերաբերյալ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 99000
25 Օդորոլոգիական 25 Օդորոլոգիական, այդ թվում՝ մարդու կողմից թողնված հոտային հետքերի փոր-ձաքննություն 25-01 16 Յուրաքանչյուր հետազոտելի տեղանքը 72000
26 Լինգվիստիկական 26 Գրավոր խոսքի փորձաքննություն 26-01 20 Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող յուրաքանչյուր հետազոտելի գրավոր խոսքի ամբողջությունը 90000
Բանավոր խոսքի փորձաքննություն 26-02 20 Ինքնուրույն, մյուսների մաս չկազմող յուրաքանչյուր հետազոտելի բանավոր խոսքի ամբողջությունը 90000
27 Էկոլոգիական 27 Հողային ռեսուրսների և երկրաբանական օբյեկտների փորձաքննություն 27-01 32 Միևնույն տեղանքի հետազոտելի հողային ռեսուրսի և/կամ երկրաբանական օբյեկտների և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 144000
Կենդանական և բուսական աշխարհի փորձաքննություն 27-02 32 Միևնույն տեղանքի հետազոտելի կենդանական և/կամ բուսական աշխարհի և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 144000
Ջրային ռեսուրսների և օբյեկտների փորձաքննություն 27-03 40 Միևնույն տեղանքի հետազոտելի ջրային ռեսուրսների և/կամ միևնույն համալիրի մաս կազմող ջրային օբյեկտների և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 180000
Մթնոլորտային օդի փորձաքննություն 27-04 24 Միևնույն տեղանքի հետազոտելի մթնոլորտային օդի և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 108000
Ճառագայթային իրավիճակի
փորձաքննություն 27-05 60 Յուրաքանչյուր հետազոտելի
առանձին տեղանքը 270000
Շրջակա միջավայրի վրա այլ բնույթի ազդեցության փորձաքննություն 27-06 24 Միևնույն տեղանքի յուրաքանչյուր հետազոտելի իրավիճակի և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը 108000
28 Պայթյունատեխնո-լոգիական 28 Պայթյունից վնասված օբյեկտների փորձաքննություն 28-01 24 Շենքերի և/կամ շինությունների մինչև ներառյալ երեք հետազոտելի հարկերից յուրաքանչյուրը կամ հետազոտելի տանիքը, ինչպես նաև յուրաքանչյուր մինչև ներառյալ երեք մյուս հետազոտելի հարկերի ամբողջությունը կամ հետազոտելի յուրաքանչյուր շարժական գույքը կամ պայթյունի վայրից վերցված հետազոտելի նմուշների ամբողջությունը և/կամ դեպքի վերաբերյալ նյութերի ամբողջությունը
(վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն
նշանակելու դեպքում) 108000
Նյութերի և
տեխնոլոգիական
սարքավորումների, այդ
թվում՝ տեխնոլոգիական
գործընթացների
պայթյունավտանգ
հատկությունների և
սարքավորումների
աշխատանքի
պայթյունավտանգ
ռեժիմների
փորձաքննություն 28-02 24 Նյութի և/կամ սարքավորման յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ երեք հետազոտելի նմուշներից յուրաքանչյուրը, ինչպես նաև երեք հետազոտելի նմուշները գերազանցող հաջորդ հինգ հետազոտելի նմուշների ամբողջությունը կամ յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ երեք հետազոտելի տեխնոլոգիական գործընթացներից յուրաքանչյուրը և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը (վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) 108000
Տեխնոլոգիական գործընթացների և տեխնոլոգիական սարքավորումների, շենքերի և շինությունների պայթյունային անվտանգության նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխանու-թյան, դրանց պայթյունակայունության, պայթյունի հետևանքների հնարավոր նվազեցման միջոցներով ապահովվածության փորձաքննություն 28-03 24 Շենքերի և/կամ շինությունների մինչև ներառյալ երեք հետազոտելի հարկերից յուրաքանչյուրը կամ հետազոտելի տանիքը կամ պայթյունային անվտանգության յուրաքանչյուր հետազոտելի համակարգը կամ յուրաքանչյուր տեսակի մինչև ներառյալ երեք հետազոտելի սարքավորումների ամբողջությունը կամ հետազոտելի տեխնոլոգիական գործընթացներից յուրաքանչյուրը և/կամ փաստաթղթային տեղեկատվության ամբողջությունը
(վերջինը օբյեկտավորվում է միայն փաստաթղթերով փորձաքննություն նշանակելու դեպքում) 108000
29 Մտավոր սեփականության օբյեկտների 29 Հեղինակային և հարակից իրավունքի բնագավառի փորձաքննություն 29-01 56 Յուրաքանչյուր հետազոտելի հեղինակային և հարակից իրավունքի օբյեկտը 252000
Գյուտերի բնագավառի փորձաքննություն 29-02 56 Յուրաքանչյուր գյուտի վերաբերյալ հետազոտելի նյութերի ամբողջությունը 252000
Արտոնագրման բնագավառի փորձաքննություն 29-03 40 Յուրաքանչյուր արտոնագրման վերաբերյալ հետազոտելի նյութերի ամբողջությունը 180000
Օգտակար մոդելների բնագավառի փորձաքննություն 29-04 40 Յուրաքանչյուր հետազոտելի օգտակար մոդելը և/կամ դրա վերաբերյալ նյութերի ամբողջությունը 180000
Արտադրական նմուշների փորձաքննություն 29-05 24 Յուրաքանչյուր հետազոտելի արտադրական նմուշը և/կամ դրա վերաբերյալ նյութերի ամբողջությունը 108000
Առևտրային նշանների շփոթության աստիճանի նմանության պարզման փորձաքննություն 29-06 56 Յուրաքանչյուր հետազոտելի առևտրային նշանը և/կամ դրա վերաբերյալ նյութերի ամբողջությունը 252000
30 Միջուկային քրեագիտական 30 Ռադիոակտիվ նյութերի, ռադիացիայի և ռադիոակտիվ ֆոնի փորձաքննություն 30-01 100 Յուրաքանչյուր հետազոտելի միավորը 450000
Միջուկային էներգետիկայի հետ կապված սարք-սարքավորումների փորձաքննություն 30-02 100 Յուրաքանչյուր հետազոտելի միավորը 450000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
21.05.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ