Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, ԲԱԲԱՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.1/1 ՀԱՍՑԵԻ 6900.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2553-Ա «18» մայիսի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, ԲԱԲԱՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.1/1 ՀԱՍՑԵԻ 6900.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Բաբայան փողոցի հ.1/1 հասցեի` 6900.0քմ մակերեսով հողամասն ի օգուտ Երևան համայնքի հրաժարվելու մասին՝ այն որպես այգի բարեկարգելու և կանաչապատելու պայմանով:

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման h.03032020-01-0270 վկայականը:

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով, 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 101-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.05.2026թ. հ.Դ-48764-26 եզրակացությունը.

1. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Բաբայան փողոցի հ.1/1 հասցեի՝ 6900.0քմ մակերեսով, 01-012-0327-0091 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ ճանաչել Երևան համայնքի սեփականությունը՝ ընկերության կողմից հողամասից կամովին հրաժարվելու հիմքով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի, շինությունների, ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի առաջատար մասնագետ Մելինե Հովհաննիսյանին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելու նպատակով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. Փամբուխչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։