Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 15-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին նախադասության «զինվորական կառավարման այլ մարմիններից» բառերը փոխարինել «հրամանատարություններից» բառով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Զինված ուժերն ունեն զինանշան, որի նկարագիրը և կանոնադրությունը հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Զինված ուժերի զինծառայողների զինվորական համազգեստի և տարբերանշանների ձևերն ու նկարագրերը, զինվորական համազգեստի կրման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:»: