Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԹԱԼԻՆ» ԳԻՏԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԼԻՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 1994 թ. N 42

Քաղ. Երևան

«ԹԱԼԻՆ» ԳԻՏԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԼԻՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել պատգամավորների Թալինի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության հետ, և վարչության «Թալին» գիտավերականգնման արտադրական տեղամասը հանձնել պատգամավորների Թալինի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությանը և պատգամավորների Թալինի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ավարտել նշված արտադրական տեղամասի գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։