Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏՐԱՆԶԻՍՏՈՐ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 1994 թ. N 48

Քաղ. Երևան

«ՏՐԱՆԶԻՍՏՈՐ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Տրանզիստոր» գիտաարտադրական միավորման Աշտարակի ուժային կիսահաղորդչային սարքերի գործարանի կարևորությունը հանրապետության տնտեսության համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Տրանզիստոր» գիտաարտադրական միավորման Աշտարակի ուժային կիսահաղորդչային սարքերի գործարանի 1992-1993 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից կիրառված տուգանքների և տույժերի գանձման ժամկետը հետաձգել մեկ տարի ժամանակով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։