«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10606050
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հունվարի 2006 թ.
ք. Երևան N 9-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութի հավաստագրման կարգը հաստատելու մասին» N 1897-Ն որոշման.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող՝
ա/ տոհմանյութի հավաստագրման հայտի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,
բ/ տոհմանյութի հավաստագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Նախարար Դ. Լոքյան
Հավելված 1
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2006 թվականի հունվարի 19-ի
N 9-Ն հրամանի
Ձև
ՀՀ գյուղատնտեսության
նախարար _________________ -ին
անուն, ազգանուն
Հ Ա Յ Տ
Տոհմանյութի հավաստագրման
Խնդրում եմ տալ տոհմանյութի հավաստագիր
1. Տոհմանյութ արտադրող իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը կամ անհատ
ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
2. Գտնվելու կամ բնակության վայրը, հեռախոսահամարը _____________________________
________________________________________________________________
3. Հավաստագրման ենթակա տոհմանյութի տեսակը, ստացման տարեթիվը ___________________
________________________________________________________________
Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝
ա/ իրավաբանական անձանց համար՝
կանոնադրության պատճենը, պետական ռեգիստրի վկայականի պատճենը,
բ/ անհատ ձեռնարկատիրոջ համար՝
պետական գրանցման վկայականի պատճենը,
գ/ տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզիայի պատճենը,
դ/ կենդանու տոհմային քարտի պատճենը,
ե/ արտադրողի կողմից տրված տոհմանյութի լաբորատոր հետազոտության մասին տեղեկանքը:
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում բերված տեղեկությունները ճիշտ են, որի
համար ստորագրում եմ:
___________________ ____________________
(կազմակերպության տնօրենի կամ անհատ
ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) (ստորագրությունը)
___________________________________________ _____________________
«___»____________ 200 թ.
Կ.Տ.
Հավելված 2
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2006 թվականի հունվարի 19-ի
N 9-Ն հրամանի
Ձև
Տոհմանյութի հավաստագիր N 000000
Տրվել է ____________ 200 թ. Ուժի մեջ է մինչև _________ 200 թ.
Տոհմանյութի անվանումը _________________________________ Քանակը _________
Արտադրող իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ
անունը, ազգանունը, գտնվելու կամ բնակության վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
Կենդանու, թռչնի տեսակը _______________________________________________
Ցեղը_____________________________________________________________
Կենդանու, թռչնի արտադրողի, դոնորի անվանումը, գույքային համարը, սեռը, ծննդյան
տարեթիվն ու վայրը ___________________________________________________
________________________________________________________________
Կենդանու արտակազմվածքի գնահատականը ____________________________________
Կենդանի զանգվածը ______________ դասը _________________________________
Սերմնահեղուկի, սաղմի ստացման տարեթիվը____________________________________
Ծագումնաբանությունը՝ նշելով 1-2 սերնդի նախնիների մթերատվությունը __________________
Հայրը __________________________________ մայրը _____________________
Տավարի, խոզերի, ոչխարների և ձիերի ծագման գենետիկական վերահսկողության և անոմալիաների
տվյալները _________________________________________________________
___________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, պաշտոնը)
_____ _________ 200 թ.
Կ.Տ.