Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ-ԳԼԽԱՎՈՐ ՏԵՍՈՒՉԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 1994 թ. N 75

Քաղ. Երևան

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ-ԳԼԽԱՎՈՐ ՏԵՍՈՒՉԻ ՄԱՍԻՆ

Համաձայն ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 24-ի որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը` Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոյում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության լիազոր ներկայացուցչին-գլխավոր տեսուչին նախարարության օպերատիվ ծառայության վարչության պետի կարգավիճակ տալու մասին:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։