ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 1994 թ. N 86
Քաղ. Երևան
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏԱՐԻՖՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ» (ԳԱՏՏ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Առևտրի և տարիֆների գլխավոր համաձայնագիր» (ԳԱՏՏ) միջազգային առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Գ. Շահբազյան - ՀՀ պետական նախարար (նախագահ)
Ա. Եղիազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (նախագահի տեղակալ)
Ե. Աբգարյան - ՀՀ մաքսային վարչության պետ
Վ. Ավանեսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Դարբինյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ռ. Թեյմուրազյան - ՀՀ թեթև արդյունաբերության նախարար
Ժ. Լիպարիտյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ
Բ. Հարությունյան - ՀՀ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ
Կ. Ճշմարիտյան - ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ
Ա. Սարիբեկյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրի բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
Վ. Ստեփանյան - ՀՀ արդարադատության նախարար
2. Հանձնաժողովին`
ա) մեկամսյա ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ` ԳԱՏՏ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության համար անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով.
բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ԳԱՏՏ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության նախապատրաստման համար արտաքին առևտուրը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կառավարության գործերի
կառավարիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ