Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԻՎԱՍՈԼԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՎԻՎԱՍՈԼԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2026 թվականի N 741-Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԻՎԱՍՈԼԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՎԻՎԱՍՈԼԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՎԻՎԱՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 1-15-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է 2026 թվականի փետրվարի 6-ի N 0328 լիզինգի պայմանագրով սահմանված «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, դրանք հանձնվելու են «ՎԻՎԱՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:

4. Սահմանել, որ՝

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ՎԻՎԱՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնած ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները.

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի ապրիլի 24-ից մինչև 2027 թվականի ապրիլի 23-ը ներառյալ.

4) ներդրումային ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

27.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 741-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միա-

վորը Քա-նակը Ծագման երկիրը Արտահան-ման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու-թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1. 8504210000 Սեփական կարիքի տրանսֆորմատոր 0.8/0.4կՎ, 40կՎԱ,

Auxulary transformer 0.8/0.4kV, 40kVA ТМГ 0.8/0.4kV40kVA հատ 1 Չինաստան Չինաստան 1 638 000 Լիզինգի պայմանագիր N 0328

2. 8504210000 110/08.08 ուժային տրանսֆորմատոր, 110/08.08 Transformer SZ-10000/110-0.8X2կՎ

տրանսֆորմատոր փաթույթների նյութը պղինձ, լարման տակ կարգավորման

հնարավորությամբ հատ 1 Չինաստան Չինաստան 99 450 000 Լիզինգի պայմանագիր N 0328

3․ 8535290000 Էլեգազային անջատիչ զսպանակային շարժաբերով (SF6), Сircuit breaker with spring-loaded mechanism,

Elegas (SF6) 126կՎ կգ 1750 Չինաստան Չինաստան 9 496 500 Լիզինգի պայմանագիր N 0328

4․ 8535309008 Եռաբևեռ բաժանիչ 1 հողանցման դանակով, 3 pole disconnector with 1 grounding knives, motor drive 126կՎ կգ 797,5 Չինաստան Չինաստան 3 822 000 Լիզինգի պայմանագիր N 0328

5․ 8504312109 Հոսանքի տրանսֆորմատոր 110կՎ, Current transformer 110kV վերափոխման գործակից 150/Ա 5P20/5P20/0.5/0.2S հատ 3 Չինաստան Չինաստան 7 020 000 Լիզինգի պայմանագիր N 0328

6. 8504312109 Ունակային լարման տրանսֆորմատոր 110կՎ, Сapacitive Voltage transformer 110kV 110000/√3, 100/√3,

100/3 հատ 3 Չինաստան Չինաստան 6 786 000 Լիզինգի պայմանագիր N 0328

7. 8535400000 Գերլարման սահմանափակիչ 110կՎ գրանցասարքով, Surge arrester 110kV with register 126кВ, մինիմալ արտահոսքի երկարություն 1.6սմ/կՎ կգ 600 Չինաստան Չինաստան 5 265 000 Լիզինգի պայմանագիր N 0328

8. 8546200000 Արտաքին տեղադրման հենարանային մեկուսիչ 110կՎ, Support insulator

external installation 110kV 126кВ, մինիմալ արտահոսքի երկարություն

1.6սմ/կՎ կգ 204,9 Չինաստան Չինաստան 1 872 000 Լիզինգի պայմանագիր N 0328

9. 8535309008 Միբևեռ հողանցիչ ձեռքի շարժաբերով,

Single pole earthing switch with manual drive 126կՎ կգ 275 Չինաստան Չինաստան 1 365 000 Լիզինգի պայմանագիր N 0328

10. 8536209007 Օդային ավտոմատ անջատիչ, Air circuit breaker 3200A fixed model/3P

/ 800-1000VAC կգ 158 Չինաստան Չինաստան 6 240 000 Լիզինգի պայմանագիր N 0328

11. 8536209007 Ավտոմատ անջատիչ, AC MCCB 315Ա / 3P / 1000Վ կգ 265 Չինաստան Չինաստան 5 850 000 Լիզինգի պայմանագիր N 0328

12. 3926909709 Գլանդ, Cable Gland PG63 կգ 12,8 Չինաստան Չինաստան 31 200 Լիզինգի պայմանագիր N 0328

13. 8504312909 BH-0.66 հոսանքի տրանսֆորմատոր, BH-0.66 Transformer 3200/5 / / 1000Վ հատ 6 Չինաստան Չինաստան 234 000 Լիզինգի պայմանագիր N 0328

14. 8504312909 BH-0.66P հոսանքի տրանսֆորմատոր, BH-0.66P Transformer 3200/5 / / 1000Վ հատ 9 Չինաստան Չինաստան 210 600 Լիզինգի պայմանագիր

N 0328

15. 8535900008 Հաստատուն հոսանքի մալուխի միացուցիչ mc4, mc4 connector 6մմ2 copper sheet open / /1500Վ կգ 55,2 Չինաստան Չինաստան 780 000 Լիզինգի պայմանագիր N 0328

Ընդամենը 150 060 300

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան

27.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։