ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2007 թվականի N 816-Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.
2) իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի.
3) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 16.02.12 N 233-Ն)
1.1. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերում չի կարող օգտագործվել սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված տառերի «LL» և «UՍ» համադրությունը։
(1.1-ին կետը լրաց. 27.05.26 N 759-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 16.02.12 N 233-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 16.02.12 N 233-Ն)
3.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գները` ըստ չափորոշիչների.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված իրավական ակտը, ինչպես նաև դրանում կատարվող փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:
(3.1-ին կետը լրաց. 16.02.12 N 233-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. հուլիսի 25
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 19-ի N 816-Ն որոշման
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ
ՕX++ՕՕX XX++ՕՕX 00++XXX XՕ++ՕՕX 0Y++00X YY++00X Y0++00X YX++XXX
ՕX+-ՕՕX XX+-ՕՕX 00+-XXX XՕ+-ՕՕX 0Y+-00X YY+-00X Y0+-00X YX+-XXX
ՕX++XXX XX++XXX 00++0XX XՕ++XXX 0Y++XXX YY++XXX Y0++XXX XY++XXX
ՕX+-XXX XX+-XXX 00+-0XX XՕ+-XXX 0Y+-XXX YY+-XXX Y0+-XXX XY+-XXX
ՕX++XՕՕ XX++XՕՕ XX++000 XՕ++XՕՕ 0Y++X00 YY++X00 Y0++X00
ՕX+-XՕՕ XX+-XՕՕ XX+-000 XՕ+-XՕՕ 0Y+-X00 YY+-X00 Y0+-X00
ՕX++ՕXՕ XX++ՕXՕ 00++0X0 XՕ++ՕXՕ 0Y++0X0 YY++0XX Y0++0X0
ՕX+-ՕXՕ XX+-ՕXՕ 00+-0X0 XՕ+-ՕXՕ 0Y+-0X0 YY+-0XX Y0+-0X0
ՕX++XՕX XX++XՕX XY++000 XՕ++XՕX YY++XX0
ՕX+-XՕX XX+-XՕX XY+-000 XՕ+-XՕX YY+-XX0
ՕX++ՕXX XX++ՕXX 00++XXY XՕ++ՕXX YY++0X0
ՕX+-ՕXX XX+-ՕXX 00+-XXY XՕ+-ՕXX YY+-0X0
ՕX++XXՕ XX++XXՕ 00++YXX XՕ++XXՕ YY++X0X
ՕX+-XXՕ XX+-XXՕ 00+-YXX XՕ+-XXՕ YY+-X0X
00++X0X YY++YYX
00+-X0X YY+-YYX
00++XX0 YY++XYY
00+-XX0 YY+-XYY
00++XYX YY++YXY
00+-XYX YY+-YXY
(հավելվածը խմբ. 11.10.07 N 1182-Ն, 16.02.12 N 233-Ն, 27.05.26 N 759-Ն)
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 19-ի N 816-Ն որոշման
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ
ՕՕX++ՕX ՕՕX++XX XXX++00 ՕՕX++XՕ 00X++0Y 00X++YY 00X++Y0 XXX++XY
ՕՕX+-ՕX ՕՕX+-XX XXX+-00 ՕՕX+-XՕ 00X+-0Y 00X+-YY 00X+-Y0 XXX+-XY
XXX++ՕX XXX++XX 0XX++00 XXX++XՕ XXX++0Y XXX++YY XXX++Y0 XXX++YX
XXX+-ՕX XXX+-XX 0XX+-00 XXX+-XՕ XXX+-0Y XXX+-YY XXX+-Y0 XXX+-YX
XՕՕ++ՕX XՕՕ++XX 000++XX XՕՕ++XՕ X00++0Y X00++YY X00++Y0
XՕՕ+-ՕX XՕՕ+-XX 000+-XX XՕՕ+-XՕ X00+-0Y X00++YY X00+-Y0
ՕXՕ++ՕX ՕXՕ++XX 0X0++00 ՕXՕ++XՕ 0X0++0Y 0XX++YY 0X0++Y0
ՕXՕ+-ՕX ՕXՕ+-XX 0X0+-00 ՕXՕ+-XՕ 0X0++0Y 0XX++YY 0X0+-Y0
XՕX++ՕX XՕX++XX 000++XY XՕX++XՕ XX0++YY
XՕX+-ՕX XՕX+-XX 000+-XY XՕX+-XՕ XX0++YY
XXՕ++ՕX XXՕ++XX XXY++00 XXՕ++XՕ 0X0++YY
XXՕ+-ՕX XXՕ+-XX XXY+-00 XXՕ+-XՕ 0X0++YY
ՕXX++ՕX ՕXX++XX YXX++00 ՕXX++XՕ X0X++YY
ՕXX+-ՕX ՕXX+-XX YXX+-00 ՕXX+-XՕ X0X+-YY
X0X++00 YYX++YY
X0X++00 YYX+-YY
XX0++00 XYY++YY
XX0+-00 XYY+-YY
XYX++00 YXY++YY
XYX+-00 YXY+-YY
(հավելվածը խմբ. 11.10.07 N 1182-Ն, 16.02.12 N 233-Ն, 27.05.26 N 759-Ն)
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 19-ի N 816-Ն որոշման
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը խմբ. 22.08.13 N 881-Ն)
Պայմանական
նշանները Նշանակությունը
(թվանշաններ) Ծանոթագրություն
0 0 (զրո)
X (1-9) Միևնույն հաշվառման համարանիշում «X» պայմանական նշանի փոխարեն կիրառվում է նույն թվանշանը
Y (1-9) Միևնույն հաշվառման համարանիշում «Y» պայմանական նշանի փոխարեն կիրառվում է նույն թվանշանը
Պայմանական
նշանները Նշանակությունը
(տառերը)
+ տառ` A կամ B կամ C կամ D կամ E կամ F կամ G կամ H կամ I կամ J կամ K կամ L կամ M կամ N կամ O կամ P կամ Q կամ R կամ S կամ T կամ U կամ V կամ W կամ X կամ Y կամ Z Միևնույն հաշվառման համարանիշում «+» պայմանական նշանը կրկնվելու դեպքում կիրառվում է նույն տառը
- տառ` A կամ B կամ C կամ D կամ E կամ F կամ G կամ H կամ I կամ J կամ K կամ L կամ M կամ N կամ O կամ P կամ Q կամ R կամ S կամ T կամ U կամ V կամ W կամ X կամ Y կամ Z
(հավելվածը խմբ. 14.10.10 N 1345-Ն, 16.02.12 N 233-Ն, 22.08.13 N 881-Ն, 10.03.16 N 272-Ն, 24.06.21 N 1033-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան