Հոդված 1. ․ «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածում`
Հոդված 1․ «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար բազային տուրքի
28.65-ապատիկի չափով».
2) 1․1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1.1. Հայաստանի Հանրապետության փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու համար բազային տուրքի
28.65-ապատիկի չափով».
3) 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ տալու համար բազային տուրքի
5.95-ապատիկի չափով».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․3-րդ կետով․
«1.3. Հայաստանի Հանրապետության փախստականի նույնականացման քարտ տալու համար բազային տուրքի
5.95-ապատիկի չափով».
5) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2․ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձին նույնականացման քարտ տալու համար բազային տուրքի 5.95-ապատիկի չափով».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին կետով․
«2․1․ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու համար բազային տուրքի 28.65-ապատիկի չափով».
7) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար
ա) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու համար բազային տուրքի 150-ապատիկի չափով
բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու համար բազային տուրքի 250-ապատիկի չափով
գ) օտարերկրացուն ժամանակավոր կամ մշտական կացության քարտ տալու համար բազային տուրքի 5.95-ապատիկի չափով
դ) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրինական բնակության իրավունքը հավաստող վկայականը տալու դիմումը քննարկելու համար բազային տուրքի 30-ապատիկի չափով
ե) «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրինական բնակության իրավունքը հավաստող վկայականը տալու համար բազային տուրքի 5.95-ապատիկի չափով»․
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8․1-ին կետով․
«8․1․ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր տալու համար բազային տուրքի 28.65-ապատիկի չափով»։