Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2022-12-28։Բացել գործող տեքստը

Հոդված 4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության սկզբունքները և նպատակները

գործել է մինչև 2022-12-28Բացել ARLIS-ում

Հոդված 4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության սկզբունքները և նպատակները

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունը իրականացվում է պետության և մասնավոր հատվածի համագործակցության, ինչպես նաև հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

2. Պետական աջակցության նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում`

1) մրցունակության բարձրացումը.

2) հմուտ աշխատուժի ներգրավումը և հմտությունների շարունակական բարձրացումը՝ մրցունակ աշխատավարձերի (եկամուտների) ապահովման միջոցով.

3) դրամաշնորհային ծրագրերով գիտահետազոտական աշխատանքների իրականացումը և սկսնակ կազմակերպությունների կայացմանն օժանդակումը.

4) վենչուրային և օտարերկրյա ներդրումների խթանումը և ներգրավումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։