ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մարտի 1994 թ. N 106
Քաղ. Երևան
ՋԵՐՄՈՒԿ ԱՌՈՂՋԱՎԱՅՐ-ՔԱՂԱՔԻ ՄԻՆՉԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Հայպետնախագիծ» ինստիտուտի կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հավանությանը արժանացած Ջերմուկ առողջավայր-քաղաքի մինչև 2010 թվականը զարգացման` 12 հազար առողջարանային մահճակալատեղով և 20 հազար բնակչի համար գլխավոր հատակագծի նախագիծը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կառավարության գործերի
կառավարիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ