Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՀ-ՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ապրիլի 1994 թ. N 147

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, էկոնոմիկայի նախարարության, հարկային պետական տեսչության, ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համաձայնեցված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և ավիացիոն էլեկտրակապի միջազգային ընկերության միջև Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն էլեկտրակապի միջազգային ընկերության գործունեության հաստատման վերաբերյալ» համաձայնագրի նախագծին:

2. Լիազորել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Շ. Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ավիացիոն էլեկտրակապի միջազգային կազմակերպության հետ վարել վերջնական բանակցություններ և ստորագրել նշված համաձայնագիրը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։