Հոդված 1. ․ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12․1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1․ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12․1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12․1) Արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձը՝
ա․ որը պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 տարվա ծառայության ստաժ, կամ
բ. որի ծառայությունը դադարեցվել է դատական կարգով անգործունակ ճանաչվելու կամ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով.»։