Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · (գլուխը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)

Հոդված 7.6. Վարչապետի սպասարկումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7.6. Վարչապետի սպասարկումը

1. Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`

1) նստավայր Երևանում (հասցեն՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1).

2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք).

3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք).

4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.

5) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

2. Վարչապետի և նրա ընտանիքի անդամների (ամուսնու, ծնողի) համար Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:

3. Վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված սպասարկումից:

4. Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթերի կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ:

5. Հանրապետության նախագահի նստավայրի արարողակարգային նշանակության դահլիճներից կարող է օգտվել նաև վարչապետը:

(7.6-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.11.18 ՀՕ-417-Ն, խմբ. 23.12.22 ՀՕ-619-Ն, 25.10.23 ՀՕ-314-Ն)

(23.12.22 ՀՕ-619-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։