Հոդված 7.7. Այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը
Հոդված 7.7. Այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը
1. Ազգային ժողովի նախագահին և Սահմանադրական դատարանի նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:
1.1. Ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսնու, ծնողի) համար Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:
2. Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:
3. Սույն հոդվածով նախատեսված բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել սույն հոդվածով նախատեսված սպասարկումից:
(7.7-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-619-Ն)
(23.12.22 ՀՕ-619-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)