Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2022-04-22։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-04-22-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · (գլուխը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)

Հոդված 3. Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում

գործել է մինչև 2022-04-22ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 3. Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում

1. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Կառավարության անդամի, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների դատավորի, Ազգային ժողովի ընտրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում`

1) նրա հուղարկավորությունը կազմակերպած անձին վճարվում է հուղարկավորության նպաստ,

2) նրա ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն,

3) նրա ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին նշանակվում և վճարվում է կենսաթոշակ:

2. Միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, նշանակելու և վճարելու կարգը, հուղարկավորության նպաստի չափը, միանվագ դրամական օգնության չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(3-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-29-Ն, փոփ. 17.01.18 ՀՕ-43-Ն, 07.03.18 ՀՕ-143-Ն, 21.01.20 ՀՕ-68-Ն, 24.03.21 ՀՕ-155-Ն)

(24.03.21 ՀՕ-155-Ն օրենքն ունի անցումային դրույթ, 24.03.21 ՀՕ-155-Ն օրենքի ինկորպորացիայում անցումային դրույթն ուժը կորցրել է)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։