Հոդված 5. Պետական պաշտոն զբաղեցրած անձի և նրա ընտանիքի անդամների կենսաթոշակը հաշվարկելու կարգը
Հոդված 5. Պետական պաշտոն զբաղեցրած անձի և նրա ընտանիքի անդամների կենսաթոշակը հաշվարկելու կարգը
1. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է Կ=Հ*Գ+ՄՍ*ՄՍԱ բանաձևով, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը (այսուհետ՝ հիմնական կենսաթոշակ),
Գ-ն` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը (այսուհետ՝ գործակից),
ՄՍ-ն` մասնագիտական ստաժը,
ՄՍԱ-ն` մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:
1.1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2.3-րդ կետով նախատեսված անձանց՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործակիցը հավասար է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորի համար սահմանված գործակցին:
2. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական ստաժում հաշվառվում են մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները:
3. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը, գործակիցը փոխվելու դեպքում:
4. Մասնագիտական ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(5-րդ հոդվածը փոփ. 01.12.14 ՀՕ-198-Ն, լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն, փոփ. 21.06.18 ՀՕ-341-Ն)
(5-րդ հոդվածի 2-րդ մասը` սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված, ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող 18.06.19 ՍԴՈ-1463 որոշմամբ:)
(5-րդ հոդվածի 4-րդ մասը` սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված, դատավորներին վերաբերող մասով ճանաչվել է Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող 18.06.19 ՍԴՈ-1463 որոշմամբ:)