Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-01-ից մինչև 2023-01-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · (գլուխը լրաց. 07.03.18 ՀՕ-143-Ն)

Հոդված 7.3. Հանրապետության նախագահի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո

գործել է մինչև 2023-01-29Բացել ARLIS-ում

Հոդված 7.3. Հանրապետության նախագահի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո

1. Պաշտոնաթող Հանրապետության նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ:

2. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր:

3. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

4. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 10 օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։