Հոդված 1. «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Սույն կետով սահմանված՝ ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը չի կիրառվում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված՝ բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության շինությունների նկատմամբ, եթե տվյալ բազմաբնակարան բնակելի շենքի շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է: Սույն պարբերությունում նշված դեպքերում ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը սահմանվում է 1.0, և գնահատությունն իրականացվում է ըստ բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված նախագծային բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության շինությունների:»: