Հոդված 17. Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
Հոդված 17. Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը
(վերնագիրը փոփ. 11.06.14 ՀՕ-57-Ն)
1. Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունն իրականացվում է սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան, բացառությամբ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետի տեղափոխման դեպքի: Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափը և օտարերկրյա պետությունում ծառայողական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք հավելավճար են ստանում դիվանագիտական աստիճանի և օտար լեզվի իմացության համար: Օտար լեզվի իմացության համար հավելավճարի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
(17-րդ հոդվածը փոփ., խմբ. 11.06.14 ՀՕ-57-Ն)