Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-10-ից մինչև 2019-06-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը

գործել է մինչև 2019-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 15. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով։

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողին վճարվում է հավելավճար՝ հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի, դատախազության քննիչի, քննչական կոմիտեի ծառայողի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:

3. Հատուկ քննչական ծառայության ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։

4. Հատուկ քննչական ծառայության ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

5. Սույն օրենքի 18-20-րդ հոդվածներով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում հատուկ քննչական ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:

(15-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.06.14 ՀՕ-57-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-209-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-276-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։