Հոդված 8. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները և դրանց չափը
Հոդված 8. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները և դրանց չափը
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)
1. Բարձրլեռնային վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելում, որի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու համար պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն չափերով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 3.1-ին մասերով նախատեսված դեպքերի:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, եթե դրանք չեն կարգավորվում սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով:
3.1. Դատախազին, հատուկ քննչական ծառայությունում և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում:
4. (մասն ուժը կորցրել է 19.10.16 ՀՕ-168-Ն)
5. Բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների, պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը` հաշվի առնելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված առանձնահատկությունները:
(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-168-Ն, 23.03.18 ՀՕ-209-Ն, 21.01.20 ՀՕ-20-Ն)
(21.01.20 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 24.03.21 ՀՕ-152-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)