Հոդված 7. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները և դրանց հաշվարկման կարգը
Հոդված 7. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները և դրանց հաշվարկման կարգը
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)
1. Դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային և հատուկ), ինչպես նաև սույն օրենքով սահմանված դեպքերում օտար լեզուների իմացության, աշխատանքային և(կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:
2. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց շնորհված դասային, դիվանագիտական աստիճանների և կոչման համար հավելավճարները սահմանվում են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:
3. Տվյալ մարմնում ամենացածր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:
3.1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-20-Ն)
3.2. Տվյալ մարմնում (ծառայությունում) ամենացածր կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի երեք տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:
4. Կոչման համար հավելավճար տրվում է հարկադիր կատարողներին, հարկային, մաքսային ծառայողներին: Ընդ որում, հարկային ծառայողներին կոչման համար հավելավճար տրվում է այն դեպքում, եթե համապատասխան ծառայողը դասային աստիճանի համար հավելավճար չի ստանում, կամ կոչման համար հաշվարկված հավելավճարի չափն ավելի բարձր է դասային աստիճանի համար հաշվարկված հավելավճարի չափից:
4.1. (մասն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-20-Ն)
5. Քաղաքացիական ծառայողին հավելավճար տրվում է միայն տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի հինգ տոկոսի չափով, ընդ որում մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող այն քաղաքացիական ծառայողներին, որոնց շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, տրվում է սույն մասով նախատեսված հավելավճար:
2018 թվականի հուլիսի 1-ից հետո պաշտոնի փոփոխության դեպքում քաղաքացիական ծառայողին դասային աստիճանի համար հավելավճարը այլևս չի տրվում:
6. Դասային, դիվանագիտական աստիճանների կամ կոչման համար հավելավճարները տրվում են բացառապես տվյալ մարմնում (ծառայությունում) աշխատելու ժամանակահատվածում:
7. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելավճարների ընդհանուր չափը, բացառությամբ Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին վճարվող հավելավճարների, չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
(7-րդ հոդվածը խմբ. 11.06.14 ՀՕ-57-Ն, լրաց., փոփ. 16.12.16 ՀՕ-6-Ն, լրաց. 06.12.17 ՀՕ-245-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-276-Ն, փոփ., լրաց., խմբ. 21.01.20 ՀՕ-20-Ն, փոփ. 26.05.21 ՀՕ-217-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-264-Ն)
(21.01.20 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(26.05.21 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)