Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-23-ից մինչև 2022-12-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14.3. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչների վարձատրությունը

գործել է մինչև 2022-12-24Բացել ARLIS-ում

Հոդված 14.3. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչների վարձատրությունը

1. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչների հիմնական աշխատավարձի չափը որոշվում է սույն օրենքի 1-ին հավելվածով` տվյալ պաշտոնի համար սահմանված համապատասխան գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով:

2. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչները դասային աստիճանի համար ստանում են հավելավճար:

3. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչները հավելավճար են ստանում այդ վարչությունում քննիչի պաշտոնում աշխատած (այդ թվում` այդ պաշտոնում որպես պետական ծառայող աշխատած) յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:

4. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

(14.3-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-20-Ն, փոփ. 26.05.21 ՀՕ-157-Ն, 26.05.21 ՀՕ-217-Ն)

(21.01.20 ՀՕ-20-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.05.21 ՀՕ-217-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 09.06.22 ՀՕ-244-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։