ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 1994 թ. N 203
Քաղ. Երևան
ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով քաղաքական կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին աշխատատեղերով ապահովելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Բավարարել սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի և ներքին սփյուռքի կենտրոնական վարչության խնդրանքը և հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` Մոսկովյան փողոցի N 31 շենքում 358 քառ. մետր տարածություն սահմանված կարգով, վարձակալական հիմունքներով, հատկացնել սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ