ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 321-Ա
«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՕԱՐ)-ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱԴԱ ՔԵՇԻՇՅԱՆՑ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ՀԱՐԹԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միությaուն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 6,842,805 դրամ ընդհանուր արժողությամբ «Ադա Քեշիշյանց» զարգացման խանգարումներ ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոնի համար էլեկտրական բարձրացնող հարթակի տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00148272) «Քայլտեք» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08916097) 2026 թվականի ապրիլի 27-ին կնքված՝ թիվ 02/2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական բարձրացնող հարթակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 6,842,805 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
04.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 321-Ա որոշման
«ԱԴԱ ՔԵՇԻՇՅԱՆՑ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ՀԱՐԹԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպության «Ադա Քեշիշյանց» զարգացման խանգարումներ ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոնի համար էլեկտրական բարձրացնող հարթակի անհատույց տրամադրում` երեխաների պայմանների բարելավման նպատակով։
2․ Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը ԱՄՆ-ի «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն» (ՍՕԱՐ) հիմնադրամ (150 Ն. Ռադնոր Չեսթեր Ֆ.200, Ռադնոր 19087 Փենսիլվանիա, ԱՄՆ)
4. Ծրագիրը կատարողը «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն Թբիլիսյան խճուղի 19, ՀՎՀՀ՝ 00148272)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Վանաձոր Երևանյան խճուղի 111/1, բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 6,842,805 դրամ
7. Բարեգործություն ստացողը «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպության «Ադա Քեշիշյանց» զարգացման խանգարումներ ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոն (Լոռու մարզ, Վանաձոր Երևանյան խճուղի 111/1, ՀՎՀՀ` 06922436)
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2026 թվականի հունիսի 14-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը «Ադա Քեշիշյանց» զարգացման խանգարումներ ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական կենտրոնի համար էլեկտրական բարձրացնող հարթակի անհատույց տրամադրում` 6,842,805 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 14-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը և նախատեսվող գինը Էլեկտրական բարձրացնող հարթակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում` 6,842,805 դրամ առանց ավելացված արժեքի հարկի։
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը Նախատեսված չեն:
12. Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման
մարմինների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
04.06.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ