ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 1994 թ. N 223
Քաղ. Երևան
ՎԱՐԴԵՆԻՍ-ՍՈԹՔ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վարդենիսի շրջանի պաշտպանունակության ամրապնդման և սահմանապահ զորամասերի պաշտպանական հենակետերի միջև տրանսպորտային կապի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, պաշտպանության նախարարության, արդարադատության նախարարության, օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի հետ, և Վարդենիս-Սոթք 32 կիլոմետր երկարությամբ սահմանամերձ ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` հաստատված նախահաշվային արժեքին և փաստացի կատարողականին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` անհապաղ սկսել սույն որոշման 1-ին կետում նշված վերակառուցման աշխատանքները և դրանք ավարտել մինչև 1994 թվականի սեպտեմբերի 30-ը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ճանապարհաշինական աշխատանքները սկսելու և անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Հայավտոճան» հանրապետական արտադրական միավորմանը կանխավճարի կարգով հատկացնել 12 մլն դրամ:
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետական նախարար Վ. Սարգսյանի վրա:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կառավարության գործերի
կառավարիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ