Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐԱՐԱՏ» ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ՈՒ «ՋԵՐՄՈՒԿ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՅՐԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ԳՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 1994 թ. N 317

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐԱՐԱՏ» ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ՈՒ «ՋԵՐՄՈՒԿ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՅՐԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ԳՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Բավարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդրանքը և թույլատրել նրան «Արարատ» մոր և մանկան ու «Ջերմուկ» մանկական առողջարաններում բուժվելու ցուցում ունեցող երեխաների (բացառությամբ մանկուց հաշմանդամություն ունեցողների) մայրական ուղեգրերը 1994 թվականին բացառության կարգով իրացնել ինքնարժեքի նկատմամբ 70 տոկոս զեղչով` տարբերությունը փոխհատուցելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրված ընդհանուր բյուջետային հատկացումների հաշվին:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։