Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԿԻՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 1994 թ. N 348

Քաղ. Երևան

ՆԱԽԿԻՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության, ֆինանսների նախարարության, արդարադատության նախարարության հետ, և նախկին կիրառական ավտոմատացված համակարգերի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղը հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության ենթակայությանը` վերանվանելով այն տեղեկատվական համակարգերի հետազոտական կենտրոն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 23-ի «Արդյունաբերության նախարարության հաշվեկշռին ձեռնարկությունների գույքի հանձնման մասին» N 689 որոշման ցանկը լրացնել «Տեղեկատվական համակարգերի հետազոտական կենտրոն» բառերով:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։