ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 1994 թ. N 260
Քաղ. Երևան
ՍԻՍԻԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԴԱՍՏԱԿԵՐՏ ԱՎԱՆԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՊՈՉԱՄԲԱՐԻ ՋՐԱՀԵՌԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 29-ի N 155 կարգադրության հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության և պատգամավորների Սիսիանի շրջխորհրդի գործկոմի ներկայացրած` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 29-ի N 155 կարգադրությամբ ստեղծված կառավարական հանձնախմբի կողմից հաստատված հաշվարկների համաձայն ապահովել կանխարգելիչ միջոցառումների իրականացման և հատկացված անհրաժեշտ նյութերի համար ծախսերի վճարումը, 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել եզրակացություն 1990 թվականին «Հայգունմետնախագիծ» ինստիտուտի կազմած Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարի ջրահեռի նախագծի վերաբերյալ:
3. ՀՀ ֆինանսների նախարարությանը` ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պատգամավորների Սիսիանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարի ջրահեռի նախագծի փորձաքննության և շինարարության աշխատանքների իրականացման համար համապատասխան միջոցների հատկացման աղբյուրների վերաբերյալ:
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության վրա:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կառավարության գործերի
կառավարիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ