Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

600.0139.03.06.26

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

3 հունիսի 2026 թվականի N 139-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների 98-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«98. Ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի համար նախատեսված Առևտրային հաշվառքի սարքի և էլեկտրոնային ճշտիչի ձեռքբերման ծախսերը կրում է Մատակարարը։ Ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդների սեփականությունը հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքերը, այդ թվում՝ էլեկտրոնային ճշտիչները, Մատակարարը պարտավոր է փոխարինել իր սեփականությունը հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքերով և էլեկտրոնային ճշտիչներով մինչև 2040 թվականի ավարտը` համաձայն Հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ Մատակարարի ներդրումային ծրագրի: Կենցաղային սպառում ունեցող բաժանորդների համար նախատեսված Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման ծախսերը բոլոր դեպքերում կրում է Մատակարարը, բացառությամբ Բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչների, որի ձեռքբերման ծախսերը կրում է նախաձեռնող կողմը: Շահագործվող Առևտրային հաշվառքի սարքերի հետ համատեղելի էլեկտրոնային ճշտիչների տեսակների և արտադրող կազմակերպությունների ցանկը Մատակարարը հրապարակում է իր պաշտոնական կայքում։ Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման, փոխարինման, սպասարկման և նորոգման ծախսերը (բացառությամբ ԳՄՕԿ-ի 107-րդ կետով նախատեսված դեպքերի)՝ անկախ դրա պատկանելությունից կրում է Մատակարարը։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ` Մ. Մեսրոպյան

ք. Երևան

3 հունիսի 2026 թ.

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։